Բելառուսում մահացել է չորրորդ ցուցարարը

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

Մինսկի ռազմական հոսպիտալում մահացել է  օգոստոսի 11-ին Բրեստի ցույցերի ժամանակ գլխի հրազենային վիրավորում ստացած Գենադի Շուտովը, հայտնում է Tut.by-ը։

Հարազատները երկու օր շարունակ չեն կարողացել գտնել Շուտովին։ Ավելի ուշ նրանք պարզել են, որ Շուտովին տեղափոխել են Բրեստի շրջանային հիվանդանոց,  այնտեղից էլ՝ Մինսկի ռազմական հոսպիտալ։

Դեպքի ականատեսները Շուտովի հարազատներին հայտնել են, որ նա ցույցի ժամանակ ոչ մեկի հետ չի վիճաբանել, չի կռվել: Նրանց փոխանցմամբ՝ Շուտովի վրա կրակել են շենքերից մեկի տանիքից:

Բելառուսի ՆԳՆ-ն այսօր հայտնել է, որ օգոստոսի 11-ի գիշերը Բրեստում ոստիկանությունը կրակ էր բացել ցուցարարների ուղղությամբ, երբ «ագրեսիվ տրամադրված և ամրաններով զինված քաղաքացիների խումբը հարձակվել է իրավապահների վրա»։ Ըստ նախարարության՝ նրանք նախազգուշական կրակոցներ են արձակել, իսկ հետո կրակել ցուցարարների ուղղությամբ: Մեկ մարդ վիրավորվել է։

Այսօր կեսօրին Առողջապահության նախարարությունը հաստատել է Շուտովի մահվան լուրը: «Օգոստոսի 18-ի երեկոյան նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Չնայած բժիշկների ջանքերին, տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

44-ամյա Շուտովը Բելառուսում բողոքի ցույցերի ժամանակ մահացած չորրոդ ցուցարարն է: