Ինչպես է Սերժ Սարգսյանը տեղեկացել, որ 2016 թ․ ապրիլին Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռազմական գործողությունները սկսելու պահին ես գտնվում էի ինքնաթիռում, Միացյալ Նահանգներից վերադառնում էի Հայաստան։ Ինձ ինքնաթիռում են զեկուցել ռազմական գործողությունների մասին։ Այս մասին լրագրողների հետ հանիպմանը հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ ինչպես ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահն է ասել՝ «պատերազմի ժամանակ հիմնական բացթողումները եղել են պետական կառավարման մեջ, և բանակը տևական ժամանակ սպասել է գերագույն գլխավոր հրամանատարի կողմից իջեցված հրահանգին»։

«Եվ այդ զեկույցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ինձ տեղեկացրել է, որ ադեն գործողության մեջ է դրված մեր պաշտպանական օպերացիայի պլանը, այսինքն՝ ի՞նչ հրամանի մասին է խոսքը, առավելագույնը ես պետք է հրաման տայի, որ գործողության մեջ դրեք այդ պլանը, որն արդեն գործողության մեջ էր։ Ի պատիվ Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի՝ կարող եմ ասել, որ բոլոր ժակմետներն ամբողջովին պահպանվել են։ Այսինքն՝ այդ միջոցառումների պլանը ընթացել է ճիշտ հունով՝ սկսած այն պահից, երբ որ դրանք գործողության մեջ են դրանք դրվել»,- ասաց նախագահը։

Սերժ Սարգսյանը նաև հայտարարել է, որ ռազմական գործողությունների սկիզբը անակնկալ էր։

«Միշտ այդպես է լինում, ցանկացած վատ բանի սպասելիս, նույնիսկ, երբ այդ վատ բանը վրա է հասնում՝ անակնկալ է լինում, իսկ ԶՈՒ- ում կոնկրետ այդ պաշտպանությունն իրականացնելու ընթացքում բազմաթիվ խնդիրներ կան։ Պաշտպանության այդ հատվածներն այնքան մեծ են, որ մենք չենք կարող ամեն օր անհրաժեշտ քանակության զինվորներ ունենալ, ի վերջո այդ զինվորները պետք է հանգստանան, նրանք պետք է մարտական պատրաստվածությամբ զբաղվեն և այլ հանգամանքներ ևս կան։ Մեր բանակը այնքան կազմակերպված է գտնվել, որ շատ արագ լուրջ հակահարված հասցրեց ու թշնամին ընկրկեց»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: