ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Սա «դուք»-ի, հարգանքի բացակայություն է իմ նկատմամբ, այստեղ է ցավը․ Աշոտ Բլեյանը՝ Արայիկ Հարությունյանի պահանջի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Մերժելին, տխուրը և վշտացնողն այն է, որ փոփոխությունների նախարարը, որը 2018-ի ընվզումով է եկել, այն կրթահամալիրի «հեղինակին», որը նոր Հայաստանի խորհրդանիշն է, հանկարծ ասում է՝ այ դու 65 տարեկան ես դառնում․․․Սա «դուք»-ի, հարգանքի բացակայություն է ստեղծողի նկատմամբ, այստեղ է ցավը»,- Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում նման տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պահանջին․ այն է՝ 65 տարին լրանալուն պես Աշոտ Բլեյանը, համաձայն ՊՈԱԿ-ի մասին օրենքի, պետք է հեռանա տնօրենի պաշտոնից։

Նշենք, որ ավելի վաղ՝ հունիսին, կրթահամալիրի կառավարման խորհուրդը, տնօրենը և մանկավարժական խորհուրդը, Մխիթար Սեբաստացի կրթական համայնքը դիմել են կառավարությանը՝ ՊՈԱԿ-ից պետական հիմնադրամ դառնալու համար, սակայն մինչև օրս պատասխան չեն ստացել:

Եթե այդ գործընթացը տեղի ունենա, Աշոտ Բլեյանը կարող է շարունակել զբաղեցնել տնօրենի պաշտոնը։ «Մենք մեր բոլոր լուծումներում միշտ եղել ենք իրավական դաշտում։ Արդեն մեկ տարուց ավել է՝ այդ հարցն օրակարգում է։ Որևէ օրենք, նախարար, փոփոխություն չի կարող ինձնից օտարել պատասխանատվությունը կրթահամալիրի նկատմամբ։ Իմ գործատուն միշտ եղել է համայնքի կառավարման խորհուրդը, ոչ մի նախարար չի եղել իմ գործատուն։ Լուծումը ժամանակին գտնվել է, որոշվել է օրինական ձևով օգտվել իրավակազմակերպման իրավունքից, խնդիրը կառավարությանն է, որը, չգիտես ինչու, բազմազբաղ է։ Հարգելի նախարարը՝ որպես լիազոր պետական մարմին, կարող էր արագացնել այդ պրոցեսը․․․Մենք հանդիպել ենք նախարարի հետ, դա երկխոսության քայլ չէր, նախարարը չի մասնակցել մեր բաց առցանց քննարկումներին, չնայած որ ուներ այդ հնարավորությունը»,- շեշտում է պարոն Բլեյանը։

Նա անդրադարձել է նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագծին։ Պարոն Բլեյանի փոխանցմամբ՝ կրթահամալիրը գրավոր առաջարկներ է ներկայացրել, սակայն այս պարագայում ևս արձագանք չի ստացել:

«Ենթադրվում էր, որ պետք է լիներ արձագանք, որը, ցավոք, չեղավ։ Դա վտանգավոր, անլուրջ բան է, դա մեծամտություն է։ Անհրաժեշտ էր ստեղծել աշխատանքային խմբեր և ներգրավել բոլոր շահառուներին։ Թող մի քիչ երկար տևեր պրոցեսը, բայց հասնեին համաձայնության։ Չափորոշիչը մահակ չէ, որ խփես, և կացին չէ, որ կտրես»,- ասում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան