Ժամկետնանց անձնագրով քվեարկելու իրավունքն առաջարկվում է վերացնել․ ԸՕ-ի առաջարկվող փոփոխությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.07.2026 | 01:22
ԱԱ-2026. Եգիպտոսը հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 23:24
Երևանում ձերբակալվել է մարիխուանայի մաքսանենգության և իրացման մեջ կասկածվող երեք անձ
03.07.2026 | 23:10
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
03.07.2026 | 22:52
Ուրախ ենք աջակցել Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը. դեսպան
03.07.2026 | 22:38
Քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպական հարցերը
03.07.2026 | 22:24
Հուլիսի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.07.2026 | 22:10
Թուրքիայում հայտնի կատակերգուին կալանավորել են՝ սթենդափի ընթացքում Էրդողանին և իսլամը «վիրավորելու» համար
03.07.2026 | 21:57
Էբոլա, Մարբուրգ, հանտավիրուս. համաճարակային իրավիճակը աշխարհում
03.07.2026 | 21:42
ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին․ նպատակը չի բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 21:29
Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 21:13
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին
03.07.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ ՍԴ-ն պե՞տք է անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 20:51
Բրիտանացի պատգամավորները պահանջել են «Մաշան և արջը» հեռացնել սթրիմինգային ծառայություններից
03.07.2026 | 20:39
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք նոր անդամ է ընտրվել
03.07.2026 | 20:30
Գերմանիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի
Բոլորը

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» կազմակերպությունն առաջարկում է վերացնել ժամկետնանց անձնագրերով ընտրելու իրավունքի իրացման հնարավորությունը։ Այս մասին այսօր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

«Ժամկետանց անձնագրով գրեթե հնարավոր չէ որևէ գործարք անել: Միակ գործողությունը, որը ՀՀ-ում կարելի է անել ժամկետանց անձնագրով, դա քվեարկելն է: Մենք առաջարկում ենք դա վերացնել և սահմանել՝ անձը կարող է քվեարկել միայն այն դեպքում, երբ անձը հաստատող փաստաթուղթը կամ նույնականացման քարտը ժամկետի մեջ է, կամ էլ՝ եթե փաստաթուղթը ժամկետը կորցրել է վերջին 6 ամսում, և քաղաքացին չի հասցրել նորը ստանալ: Դա «ներելի» է: Մյուս դեպքերում անձանց պետք է հանել ընտրողների ցուցակից, որը էականորեն կկրճատվի՝ 188 000-ով և կմոտենա բնակչության իրական քանակի պատկերին»,- նշեց Իոաննիսյանը։

Իոաննիսյանը նշեց, որ քննարկվում է նաև ընտրական ցուցակների պճշգրտման հարցը։ Նրա խոսքով՝ կան շատ մարդիկ, որոնք վաղուց լքել են Հայաստանը կամ գուցե անգամ մոռացել են, որ ՀՀ քաղաքացիություն ունեն։ Այս հարցում առաջարկվում է հիմք ընդունել սահմանի էլեկտրոնային կառավարման համակարգը, որտեղ տվյալներ կան քաղաքացիների՝ երկրում գտնվել-չգտնվելու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։