Մինսկի հեղափոխական ալիքը կփոխանցվի՞ Մոսկվա. Պուտինը՝ դժվարին ընտրության առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հետընտրական Բելառուսում տասը օր շարունակվող հակակառավարական ցույցերը նոր թափ են ստանում: «Հանուն ազատության» կարգախոսով Մինսկում տեղի ունեցած ընդդիմության զանգվածային երթին, տարբեր գնահատականներով՝ մինչև 200 հազար մարդ է մասնակցել: Ցուցարարները իշխանություններին մեղադրում են նախագահական վերջին ընտրություններում ձայներ կեղծելու համար:

Մայրաքաղաք Մինսկից զատ բողոքի բազմամարդ ցույցեր են անցկացվել նաև Բելառուսի այլ քաղաքներում: Մասնակիցները պահանջել են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը, պետության ղեկավարի նոր ընտրությունների անցկացում, ինչպես նաև պահանջել են  ցուցարարների և ընդդիմության դեմ ուժ կիրառողներին պատասխանատվության ենթարկել:

Լուկաշենկոն, որն այսօր հայտարարել է, թե մինչև իրեն չսպանեն նոր ընտրություններ տեղի չեն ունենա, Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին արդեն հասցրել է օգնություն խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: 6-րդ անգամ Բելառուսի նախագահ վերընտրված Լուկաշենկոն օգոստոսի 15-ին Մինսկի նախաձեռնությամբ Պուտինի հետ ունեցած հեռախոսազանգի ընթացքում տեղեկացրել է ոչ միայն Բելառուսին, այլև Միութենական պետությանը սպառնացող վտանգների մասին: Կրեմլը, որը պատրաստակամություն է հայտնել օգնել Լուկաշենկոյին, հաջորդ օրը՝ օգոստոսի 16-ին տեղի ունեցած երկրորդ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, թե Ռուսաստանը պատրաստ է սատարել Բելառուսին առաջացած խնդիրները Միութենական պայմանագրի հիման վրա, իսկ հարկ եղած դեպքում նաև ՀԱՊԿ պայմանագրով լուծելու հարցում:

Մինսկում տեղի ունեցող հետընտրական զարգացումները խիստ մտոհոգիչ են պաշտոնական Մոսկվայի համար: Փորձագետների գնահատմամբ՝ Վլադիմիր Պուտինին անհանգստացնում է այն հանգամանքը, որ եթե Բելառուսում զարգացումներն ավարտվեն Լուկաշենկոյի հրաժարականով, ապա հեղափոխության ալիքը կտեղափոխվի Ռուսաստան:

Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը Factor TV-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Պուտինն ականատես է լինում ռուսական կայսրության երրորդ փլուզմանը: Անդրադառնալով Կրեմլի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը պատրաստ է սատարել Բելառուսին Միութենական և ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում, Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեցինք՝ աարդյոք ռուսական զորքերը կմտնե՞ն Մինսկ: Վերջինս այս սցենարը չի բացառում, սակայն նշում է հավանական խոչընդոտները:

Մոսկվան մինչև Բելառուս զորք ուղարկելը, ըստ Խզմալյանի, նկատի կունենա Վաշինգտոնից և Բրյուսելից հետևելիք պատժամիջոցները: Եվրոպական կուսակցության նախագահի խոսքով՝ Ռուսաստանի տնտեսության ներկա վիճակը թույլ չի տալիս Մոսկվային կտրուկ գործողություններ իրականացնել:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի կարծում, թե Պուտինը մտավախություն ունի, որ Բելառուսից հեղափոխական տրամադրությունները կարող են տեղափոխվել Ռուսաստան։ Սարգսյանը վստահ է՝ Ռուսաստանում նախընտրում են Պուտինի նման հզոր առաջնորդ ունենալ:

Իսկ ահա քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Պուտինը շատ ծանր վիճակում է հայտնվել: Նա նշում է՝ եթե Պուտինն օգնի Լուկաշենկոյին պահպանել իշխանությունը, ապա կկորցնի բելառուս ժողովրդի աջակցությունը, ինչպես եղավ Պորոշենկոյի դեպքում: Միաժամանակ Ստեփան Գրիգորյանը նկատում է՝ հակառակ դեպքում վտանգված է հենց Պուտինի իշխանությունը:

Արամ Սարգսյանի դիտարկմամբ պաշտոնական Մոսկվայի մտավախությունն ավելի շատ այն է, որ Բալառուսում տեղի ունեցող իշխանափոխությունը կխաթարի ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի գործունեությունը: Նա չի բացառում, որ Բելառուսում իշխանության փոփոխության պատճառով Ռուսաստանի համար առանցքային նշանակություն ունեցող այս կառույցները կկազմաքանդվեն: Այնուհանդերձ, Սարգսյանը կարծում է, որ Ռուսաստանը կտրուկ քայլերի չի դիմի:

«Բելառուսում տեղի ունեցող հետընտրական զարգացումները որքան դրական, այնքան էլ բացասական կարող են անդրադառնալ Հայաստանի վրա»,- նշում է Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով՝ Հայաստանը ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ է և անկախ այդ կառույցների արդյունավետությունից, Երևանը պետք է պատրաստ լինի փոփոխությունների:

Ի դեպ, պաշտոնական Երևանը, որը շտապեց շնորհավորել Լուկաշենկոյին վերընտրվելու առիթով, առայժմ վերջինիս աջակցելու մասին որևէ ակնարկ չի արել:

Նարեկ Կիրակոսյան