ՄԻՊ Արման Թաթոյանը գլխավոր փորձաքննական հիմնարկի ճակատագիրը որոշողներից է․ նա ևս մրցութային հանձնաժողովի կազմում է

Լուրեր

08.12.2025 | 23:30
Իլոն Մասկը կոչ է անում «վերացնել» ԵՄ-ն. Եվրահանձնաժողովին արգելվել է X-ում գովազդներ տեղադրել՝ 120 միլիոն եվրո տուգանքից հետո
08.12.2025 | 23:14
Վերջնական որոշում չկա. Բայրամովը՝ Ադրբեջանի կողմից Գազա զորակազմ ուղարկելու մասին
08.12.2025 | 22:59
Անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք Միքայել սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար. Պաշտպանական թիմի հայտարարությունը
08.12.2025 | 22:54
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանին որոշ փաստաթղթերի ծանոթանալու միջնորդություն է ներկայացրել
08.12.2025 | 22:43
Ջրային կոմիտեի նախագահը Թեհրանում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ջրային անվտանգության հարցերում
08.12.2025 | 22:30
Չինաստանը մարդանման ռոբոտներ կտեղակայի Վիետնամի սահմանին պարեկության համար
08.12.2025 | 22:18
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն իջել է 1 սմ-ով
08.12.2025 | 22:05
ԵՄ յոթ երկրներ պնդում են Կիևին փոխհատուցման վարկ տրամադրելու հարցում
08.12.2025 | 21:52
Վրաստանի իշխանությունները պատրաստվում են խստացնել հավաքների անցկացման կանոնները
08.12.2025 | 21:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.12.2025 | 21:27
Քոնոր Մաքգրեգորը ցանկանում է մենամարտել Իսլամ Մախաչևի հետ
08.12.2025 | 21:13
AxelMondrian-ը 2025թ. ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում
08.12.2025 | 21:00
Վստահ եմ՝ 10-ից բացի մյուս եպիսկոպոսները ևս Կտրիճ Ներսիսյանի դեմ են, շուտով տեսանելի կլինի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 20:54
Ադրբեջանը հետաքրքրված է հրետանային համակարգերով. Սլովակիայի նախագահը հայտարարել է Բաքվի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին
08.12.2025 | 20:45
Հաջորդ կանգառը՝ Մայր Աթո՞ռ․ ուր կհասնի իշխանություն-եկեղեցու վերնախավ դիմակայությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի օրը վերջապես որոշվել է։ Այն անցկացվելու է դեկտեմբերի 7-ին, փորձաքննությունների բյուրոյի շենքում, որը փակ տարածք է։ Թե ինչու տնօրենի թեկնածուների մրցույթը չի անցկացվում Գիտությունների ակադեմիայում, որն այն նշանակել է ՝այստեղ չգիտեն։ Այս հիմնարկում  է անցկացվում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների մեծ մասը:

ՀՀ ԳԱԱ մամուլի պատասխանատու Ինգա Զարաֆյանը Factor.am-ի հարցին պատասխանեց․ «Այս օրերին մեզ այդ հարցը շատ են ուղղում։ Բյուրոն, ինչպես և մյուս կազմակերպությունները, ազատ է գործում և ղեկավարվում է սեփական կանոնադրությամբ։ Նրանք ունեն գիտական խորհուրդ, որը և անցկացնում է մրցույթները։ Ընտրություններից հետո նրանք կներկայացնեն հաղթող թեկնածուին, ու ԳԱԱ նախագահը ուղղակի կհաստատի։ Իհարկե, տեսականորեն, կարող է նաև չհաստատել։ ԳԱԱ-ի անդամներից ոչ մեկը մրցութային խորհրդում ներկայացված չէ, իրականում մենք այդ մրցույթի հետ մեծ առնչություն չունենք»։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր փորձագիտական հիմնարկի ղեկավարի աթոռի համար պայքարողների թվում են դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Արգամ Հովսեփյանը, որը  մամուլում  ներկայացվում է  որպես գլխավոր դատախազության համար «ցանկալի»  թեկնածու, կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը, «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Վարդանյանը, առողջապահության ազգային ինստիտուտի պաթոլոգիայի, անատոմիայի և դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանը, ևս մեկ թեկնածու առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակիցներից։    

Բյուրոյի կառավարման խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Մինասյանին, որը հասարակական հիմունքներով նաև կրթության և գիտության նախարարի խորհրդականն է, խնդրեցինք մեկնաբանել մամուլում շրջանառվող կարծիքները, որ Արգամ Հովսեփյանը իշխանական ներկայացուցիչ է. «Ով ինչ ուզում է, ասում է, ես ո՞նց կարող եմ հավաստիանամ, թե դա ճիշտ է կամ ճիշտ չէ։ Ես իմ կարծիքն ունեմ և մրցույթից հետո կհայտնեմ»։

Ըստ Սերգեյ Մինասյանի՝ լրագրողները չեն կարող ներկա լինել մրցույթին։ «Դա ընդհանրապես փակ հիմնարկ է», – ասաց նա։

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ մրցութային հանձնաժողովի անդամները 4-ն էին, սակայն վերջերս ևս մի անդամ է ներգրավվել՝ ՄԻՊ  Արման Թաթոյանը, որը թեկնածուներից Արգամ Հովսեփյանի հետ ընկերական հարաբերություններ ունի։ Լուրը ճշտելու համար զանգահարեցինք օմբուդսմենին։ Նա հայտնեց․«Այո, ես ներգրավված եմ այդ հանձնաժողովում, բայց դա վերջին օրերին չի եղել, ստույգ չեմ կարող ասել, երբ»։ Հարցին, թե ունի արդյոք ընկերական հարաբերություններ Արգամ Հովսեփյանի հետ և ում օգտին է քվեարկելու, Արման Թաթոյանը պատասխանեց․ «Չգիտեմ, ինչի մասին է խոսքը։ Ես երկրում չեմ։ Կգամ, կտեսնեմ»։

Սյուզան Սիմոնյան