Մինսկի կենտրոնում նոր ձերբակալություններ են սկսվել

Լուրեր

16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:20
Հայր ու որդի նույն հայտարարագիրն են ներկայացրել
Բոլորը

Մինսկում՝ մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի տարածքում, ներքին զորքերը սկսել են ձերբակալել ենթադրյալ ցուցարարներին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ուժայինները վերահսկում են  տարածքը՝ կանգնեցնելով բոլոր կասկածելի անձանց: Երբեմն նրանք ստիպված են լինում վազել մարդկանց խմբերի հետևից:

Ըստ աղբյուրի՝ մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է, իսկ զինվորականները փորձում են թույլ չտալ նրանց մի վայրում հավաքվել:

Sputnik Беларусь-ի  փոխանցմամբ՝ քաղաքի կենտրոնում մի քանի միավոր հատուկ տեխնիկա և ջրցան մեքենա է տեղակայված:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո քաղաքացիներն ու ընդդիմության կողմնակիցները են դուրս եկել փողոց՝ արտահայտելու իրենց դժգոհությունը իշխանությունների և ընտրակեղծիքների դեմ: Որոշ վայրերում բողոքի ակցիաները վեր են ածվել փողոցային անկարգությունների: Կան բազմաթիվ ձերբակալվածներ և վիրավորներ: Ըստ պաշտոնական տվյալների՝ ցուցարարներից մեկը մահացել է, երբ պայթուցիկ սարքը պայթել է ձեռքում: Իրավապահները բերման են ենթարկել շուրջ 3000 մարդու, ում սպառնում է 8-15 տարվա ազատազրկում զանգվածային անկարգություններ հրահրելու և իրավապահների դեմ ուժ կիրառելու համար:

Ըստ  ԿԸՀ-ի տվյալների` ընտրություններում հաղթող է դարձել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների ավելի քան 80 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան ստացել է ձայների 10 տոկոսը:

Այսօր նաև հայտնի է դարձել, որ Տիխանովսկայան մեկնել է Լիտվա: