Ազգային ժողովի դիմաց Ամուլսարի շահագործման դեմ միջոցառման 10 մասնակից է բերման ենթարկվել, մի քանիսն ազատ են արձակվել

Լուրեր

14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի դիմաց ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնող քաղաքացիներին ոստիկանությունը բերման էր ենթարկել։

Քիչ առաջ Ոստիկանության մամուլի բաժնից Factor.am-ին հայտնեցին, որ ընդհանուր թվով բերման է ենթարկվել 10 քաղաքացի։ Ոստիկանությունից մեզ հայտնեցին նաև, որ քաղաքացիները բերման էին ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ 182-րդ հոդվածով սահմանված է հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, որը բերման ենթարկված քաղաքացիների թվում էր, մոտ մեկ ժամ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ արդեն դուրս են եկել ոստիկանության բաժնից։ Ավելի վաղ՝ իրավապաշտպանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ իրենց ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել։ Նա նաև հրապարակել էր լուսանկար, որտեղ երևում էր՝ ինչպես ոստիկանների գործողությունների արդյունքում դաստակի հատվածում վնասվածք էր ստացել։

Ոստիկանության մեկ այլ՝ Արաբկիրի բաժին բերման ենթարկված քաղաքացի Դավիթ Սիմոնյանն էլ Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունում 2 ժամ է անցկացրել։ «Բերման ենթարկեցին ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Ոստիկաններն իրենց նորմալ էին պահում, ամեն ինչ նորմալ էր, ոչ մի արտառոց բան չկար։ Բացատրություն գրեցի, ասացի, որ ես հավաք չեմ իրականացրել»,- մեզ հետ զրույցում նշեց Դավիթ Սիմոնյանը։

Նելլի Մելքոնյան