Մեր հասարակության մի զգալի մասը պատրաստ չէր լսելու պարզ ճշմարտություններ․ Սերժ Սարգսյան

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Երկար լռությունից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է խոսել մեր հայրենակիցների հետ տեսանյութերի միջոցով։ Չնայած նա խոստացել էր Ապրիլյան քառօրյայի մասին ասուլիսով հանդես գալ, բայց, ինչպես տեսանյութում է պնդում, համաճարակի պատճառով ընտրել է այս ձևաչափը, սակայն խոստացել է, որ ասուլիս էլ կլինի։ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ անցյալին վերադարձ չի լինի, բայց առանց անցյալի էլ ապագա չես կառուցի։

Ներկայացնում ենք տեսանյութում հնչած հարցերն ու ՀՀ երրորդ նախագահի պատասխանները։

– Ինչո՞ւ էիք Դուք լռում մինչև ապրիլյան պատերազմի վերաբերյալ խորհրդարանական լսումները:

– Ես երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում էլ ավելի վատթարանար իրավիճակը՝ խորացնելով բևեռացումը, պառակտելով մեր հասարակությունը մինչև վերջ:

– Ի՞նչն էր Ձեզ խանգարում խոսել:

– 2018թ. շատ հուզական տարի էր: Քաոսն ու ագրեսիան օրեցօր աճում էին՝ ուրախացնելով միայն մեր թշնամիներին: Եվ այդ հուզական միջավայրում մեր հասարակության մի զգալի մասն էլ պատրաստ չէր լսելու պարզ ճշմարտություններ:

-Իսկ ո՞րն էր լուծումը:

– Ժամանակ էր պետք, որպեսզի յուրաքանչյուրն ինքնուրույն հասկանա իրավիճակը: Բայց այս ամենի մասին հանգամանորեն դեռ կխոսենք։