ՀՔԾ-ն մերժել է ՀՅԴ, «Հայրենիք» և ԲՀԿ կուսակցությունների դիմումը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Արտախորհրդարանական երկու ուժեր՝ ՀՅԴ-ն ու «Հայրենիք»-ը, ինչպես նաև խորհրդարանական ԲՀԿ-ն հայտնել էին իշխանության զավթման, Սահմանադրական կարգի բռնի տապալման և պաշտոնեական լիազորությունները անցնելու վերաբերյալ հաղորդում էին ներկայացրել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը ասաց, որ ՀՔԾ-ն մերժել է այն, իսկ իրենք որոշել են բողոքարկել։

«Այս պահին մենք որոշել ենք բողոք բերել դատախազություն, իսկ հետագա գործողությունները ցույց կտան, թե հետագայում ինչպես վարվենք»,- հավելեց նա։

Մինասյանի խոսքով՝ ՀՔԾ քննիչը պատշաճ չի ուսումնասիրել դիմումը և խիստ սուբյեկտիվ մեկնաբանություններ է տվել․ «Ավագ քննիչը, խեղաթյուրելով պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը, արհեստականորեն համեմատել է այն պատգամավորի՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքի հետ և հանգել եզրակացության, որ դա իրենց իրավունքն է եղել»։

«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը, ներկայացնելով, թե ինչու են բողոքը ներկայացնում դատախազություն և ոչ թե միանգամից դատարան, ասաց՝ դա օրենքի պահանջն է։

«Այնպես չէ, որ անձամբ ես հույս ունեմ, թե Դատախազությունը կբավարարի մեր բողոքը։ Մենք չէինք էլ կարծում, որ ՀՔԾ-ն կհամարձակվի, կունենա այդքան դուխ, որ հարուցի քրեական գործ»,- նշեց Բաբայանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ հավելեց, որ շուրջ երկու տարի ՀՀ իշխանությունները «լծված են եղել ՍԴ-ն զավթելու» գործին․ «Մեկ տարի շարունակ իշխանության ներկայացուցիչների կողմից նշվում էր՝ ՍԴ-ում կա ճգնաժամ, ինչն իրականությանը չէր համապատասխանում, և մենք այդ մասին բազմիցս խոսել ենք։ Բայց արդեն կարող ենք ասել, որ իշխանությունների ձեռքով ՍԴ-ում ճգնաժամ կա, և հաղորդումը նաև հենց դրա մասին էր»։

Լիլիթ Շաբոյան