Հայաստան-Վրաստանը խաղը Երևանում անցկացնելու շուրջ ՈՒԵՖԱ-ն որոշում կկայացնի վերջին պահին

Լուրեր

12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին ասել է, որ Հայաստան-Վրաստան հանդիպումը Երևանում անցկացնելու հարցում դեռևս հստակություն չկա, հաղորդում է Վրաստանի «Առաջին ալիքը»։

«Թայմաութ» հաղորդման ժամանակ լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է կազմակերպվելու արտագնա հանդիպումը Հայաստանի հետ, որտեղ բարդ համաճարակային իրավիճակ է, հնարավո՞ր է՝ Հայաստանի հետ առաջին խաղը հետաձգվի կամ անցկացվի Վրաստանում, Կոբիաշվիլին պատասխանել է, որ ՈՒԵՖԱ-ն որոշում կկայացնի վերջին պահին:

«Իհարկե, մտածում ենք այդ մասին և ճիշտ հարց է, սակայն դեռևս չգիտենք՝ ինչպես կլինի, քանի որ Հայաստան պետք է այցելենք հոկտեմբերին: Եթե այդ պահի դրությամբ որևէ երկրում լինի ծանր համաճարակային վիճակ, ՈՒԵՖԱ-ն կմտածի հյուրընկալող երկիրը փոխելու շուրջ, սակայն դրան պետք է համաձայնեն բոլոր կողմերը»,- ասել է Կոբիաշվիլին: