Ամուլսարում ոստիկանները պատրաստ են ցանկացած պահի բռնություն կիրառելու, մարդկանց տրորելու․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

– Պարո՛ն Ղուկասյան, արդեն երրորդ օրն է՝ Ամուլսարի շուրջ իրավիճակը կրկին թեժացել է։ Ջերմուկի բնակչությունը շարունակում է պայքարել, որպեսզի հանքը չշահագործվի։ Սակայն իշխանությունն այս իրավիճակում դեռևս լուռ է։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։

– Դա քաղաքական տեխնոլոգիա է։ Նպատակն է թույլ չտալ, որպեսզի այդ իրադարձությունների մասին տեղեկությունները մեծ տարածում ստանան։ Այդպիսով կառավարությունն իր վերաբերմունքն է ցուցաբերում, որ դա նշանակություն չունեցող, երկորդական, երրորդական խնդիր է։ Եվ քաղաքացիները զգացին, որ դա դիրքորոշում է։

– Դուք Ջերմուկում էիք և այնտեղից Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հորդորեցիք՝ գնալ Ջերմուկ և տեսնել, թե ինչ է կատարվում։ Փաստորեն, Դուք, բացի բնապահպանական խնդիրները, տեսնում ենք նաև անվտանգությա՞ն խնդիր։

– Խնդիրը նրանում էր, որ կոմպետենտ պաշտոնյաներն արձագանքեին քաղաքացիների խնդիրներին և կարգավորեին ճգնաժամը։ Մենք տեսանք, որ կառավարությունը դա հետևողականորեն սրում է՝ դրան չանդրադառնալով, չարձագանքելով, թողնելով ինքնահոսի։

– Ինչ եք կարծում՝ ջերմուկցիները և մյուս պայքարող քաղաքացիները հետ կկանգնե՞ն այդ պայքարից։ Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

– Պայքարից հետ չեն կանգնի, բայց մարդկանց կարող են տրորել։ Երեկ երեկոյան բառի բուն իմաստով տրորեցին քաղաքացիներից մեկին։ Իհարկե, այն, ինչ կատարվում է, աստիճանաբար բերելու է նրան, որ բռնությունը դառնալու է գլխավոր փաստարկը։ Ոստիկանները դեռ զսպված են գործում, բայց պարզ է, որ ցանկացած պահի պատրաստ են այդ բռնությունը կատարելու և քաղաքացիներին տրորելու։ Մեր երկրում կան գյուղեր, որտեղ կատարվել են այդ բռնությունները՝ մարդկանց վրայով անցել, գնացել են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան