Լիբանանի իշխանությունները հերքել են Բեյրութի պայթյունին Իսրայելի մասնակցության մասին լուրերը

Լուրեր

03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
Բոլորը

Լիբանանի իշխանությունները կտրականապես հերքել են Բեյրութի նավահանգստում պայթյունին Իսրայելի մասնակցության կամ դիվերսիայի մասին լուրերը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Մուհամմեդ Ֆահմին։

Մեկնաբանելով տեղեկությունները, թե պայթյունից կարճ ժամանակ առաջ մարդիկ իսրայելական օդանավեր են նկատել երկնքում, նախարարն ասել է․ «Գոյություն ունեն կեղծ լուրեր»։

Միաժամանակ, լիբանանյան բանակի հրամանատարությունն իր հերթին հերքել է ծրագրված պայթյունի մասին լուրերը։

«Որոշ կայքերում և սոցցանցերում ռազմական հետախուզության աղբյուրներին ինչ-որ հղումներով հրապարակումներ են արվում, որ նավահանգստում պայթյունը կանխամտածված է արվել։ Բանակային հրամանատարությունը պնդում է, որ այդ հայտարարությունները կեղծ են և ոչ հավաստի, և կոչ է անում սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին»,- ասվում է հրամանատարության հայտարարությունում։

Ավելի վաղ ՆԳ նախարարը խոստացել էր, որ պայթյունի հանգամանքների հետաքննությունն «առավելագույնս թափանցիկ» կլինի և հինգ օր կտևի։