ՀԲՃ-ն Ամուլսարի հարցով նամակներ է ուղարկել ԱԺ պատգամավորներին և Կառավարությանը

Լուրեր

19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
Բոլորը

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն Ամուլսարի հարցով նամակներ է ուղարկել ԱԺ պատգամավորներին և ՀՀ Կառավարությանը՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ․ տրված դրական եզրակացությունը։

Նախաձեռնության տարածած հաղորդագրությունում նշվում է․ «Ամիսներ շարունակ մեր զգուշացնելուց հետո Լիդիան ընկերությունը օգոստոսի 4-ից ճակատային բախումներ է սկսել տեղի բնակչության և Ամուլսարի պահապանների նկատմամբ։ Կառավարող ուժը շարունակում է իր քար լռությունը։ Ոստիկանությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության անունից պաշտպանել խոշոր կապիտալն ընդդեմ քաղաքացիների իրավունքների ու հանրային շահի, այն էլ այն պարագայում, որ Լիդիանի վարձած պահնորդները ֆիզիկական բռնություն են կիրառում նաև ոստիկանների նկատմամբ։

Օգոստոսի 5-ին ևս Ջերմուկում և Ամուլսարի դիմադրական երկրորդ կետի մոտ, որտեղ Լիդիանը կռունկ է բերել և հանել պահապանների վագոն տնակներն ու փոխարենը իր տնակները տեղադրել, շարունակվելու են բողոքի ցույցերը։

Հանրության հիմնական պահանջն է՝

1) Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ․ տրված դրական եզրակացությունը։

Կարճաժամկետ պահանջն է՝
2) Վերադարձնել Ամուլսարի պահապանների դիմադրական կետերի տնակներն իրենց նախկին տեղում և վերացնել Լիդիանի պահնորդական ծառայության տեղադրած տնակները: Առանց այս պահանջի կատարման որևէ այլ բանակցություն չի կարող լինել»։