Միջնորդում եմ Յուրի Խաչատուրովին հասանելի լեզվով տրամադրել գործի նյութերը․ պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Եթե քննիչն իր պարտականությունները ժամանակին կատարեր ու գործի նյութերը թարգմանված տրամադրեր, մենք հիմա այսպիսի խնդրի առաջ կանգնած չէինք լինի: Դատարանում այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Պաշտպանը միջնորդեց, որպեզի քրեական գործի նյութերը թարգմանվեն, և Յուրի Խաչատուրովի համար հասանելի լեզվով տրամադրվեն նրան։

«Յուրի Խաչատուրովին գործի նյութերը իրեն հասանելի ձևով չտրամադրելով՝ նրան զրկել են գործի վերաբերյալ մեկնաբանություն տալու հնարավորությունից։ Մենք այս մասին խոսում ենք նախաքննության փուլի ավարտից սկսած, խախտված է Յուրի Խաչատուրովի արդար դատաքննության իրավունքը, պաշտպանության իրավունքը»,-նշեց փաստաբանը։

Դատարանը մասնակի բավարարեց Խաչատուրովի պաշտպանի միջնորդությունը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանը հստակ չի նշել, թե որ նյութերն է անհրաժեշտ իրենց տրամադրել և թարգմանված տեսքով Յուրի Խաչատուրովին կտրամադրվի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։

Դատարանը նաև նշեց, որ Խաչատուրովը պետության կողմից ապահովված է թարգմանչով և ցանկացած աշխատանքային օր, աշխատանքային ժամի կարող է օգտվել նրա ծառայություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան