Ի՞նչ վիճակում են Հայաստանի հյուրանոցները․ քաղաքացիներն այս տարի հայրենիքում են հանգստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 14:28
Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել
18.11.2024 | 14:16
Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով․ Վահե Ղազարյան
18.11.2024 | 14:14
Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու Ուկրաինայի համար. Տուսկ
18.11.2024 | 14:03
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
18.11.2024 | 13:53
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված
18.11.2024 | 13:45
ԲԴԽ նախագահի պաշտոնում շրջանառվում է Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը
18.11.2024 | 13:42
Աջակցում ենք Հայաստանին, կարծում ենք՝ հայերը պետք է Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունենան․ ԱՄՆ սենատորները՝ Բաքվում հրավիրված ասուլիսում
18.11.2024 | 13:29
«Վերին Լարսի» անցակետում 300-400 հայկական բեռնատար կա, վրացական երթևեկության կազմակերպման կենտրոնը թերի է աշխատում․ Վահան Հակոբյան
18.11.2024 | 13:17
Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմը սառեցնելու ծրագիր է պատրաստել․ Bloomberg
18.11.2024 | 13:05
Փաշինյանը եթե ասի` մանդատս վայր կդնեմ. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:56
Ռուստամ Բադասյանը հրաժարական է տվել․ պաշտոնական
18.11.2024 | 12:50
ՌԴ-ն հարվածել է ուկրաինական Սումիին․ տասնյակ զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 12:37
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
18.11.2024 | 12:34
Անդրեասյանը հետևություն է արել վարչապետի ելույթից. ՔՊ-ականների արձագանքը` ԲԴԽ նախագահի հրաժարականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:27
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

2020 թվականը տհաճ անակնկալ մատուցեց բոլոր նրանց, ովքեր որոշել էին հանգիստը Հայաստանի սահմաններից դուրս կազմակերպել։ Կորոնավիրուսի՝ մինչ օրս գրանցված գրեթե 40 հազարի հասնող դեպքերը քաղաքացիներին «ստիպել» են այս տարի ամառը հայրենիքում վայելել։

Factor.am-ը փորձել է պարզել, թե կորոնավիրուսային շրջանում ինչ է կատարվում Հայաստանի մի քանի հյուրանոցում ու հանգստյան տներում։

Այս օրերին սաստիկ շոգից փախչել ցանկացողների նախընտրելի ուղղություններից մեկը Գեղարքունիքի մարզն է։ Այնտեղ գտնվող «Նոյ լենդ ռեզորթ»-ում կարելի է հանգստանալ 29-59 հազար դրամով։ «Նոյ լենդ»-ի մենեջեր Վարդուհի Հարությունյանը մեզ փոխանցեց, որ այս տարի թեպետ զբոսաշրջիկներ չունեն, ակտիվությունը տեղացիների հաշվին պահպանվում է։ Կորոնավիրուսի հետ կապված՝ հատուկ զեղչեր են ավելացրել։ Այցելուների շրջանում մինչ օրս վարակակիր չեն ունեցել։ Հետագայում էլ նման դեպքերից խուսափելու համար հանգստյան գոտու ողջ տարածքում հատուկ ուղեցույցեր են փակցրել։

Գեղարքունիքի մարզի մեկ այլ՝ «Կապուտակ Սևան» հյուրանոցային համալիրում մեզ վստահեցրին, որ իրենց մոտ վիրուս չկա, հյուրերն առանց դիմակի են միայն լճում լողալիս։ Հյուրանոցի աշխատակցուհին նշեց, որ չնայած կորոնավիրուսի հետ կապված զեղչեր են ունենում, նախորդ տարվա համեմատ՝ հյուրերը քիչ են․ 3 մասնաշենքից յուրաքանչյուրում ընդամենը 2-3 համար է զբաղված։ «Կապուտակ Սևան»-ից մեզ փոխանցեցին, որ իրենց մոտ ամենաէժան հանգիստն արժե 22 հազար դրամ։

Իսկ ահա «Ավան Մարագ Ծափաթաղ» հյուրանոցում, որտեղ աշխատանքը հունիսից են սկսել, հյուրերի ակտիվացում միայն հուլիսից կեսից են նկատել։ 34 տեղ ունեն, օրական 2-4 ամրագրում են ունենում։ Հյուրանոցի ադմինիստրատորը մեզ տեղեկացրեց, որ իրենք գնային փոփոխություններ չեն ունեցել, միայն հուլիս և օգոստոս ամիսների ավանդական զեղչերը հունիս-հուլիսին են տեղափոխել։ Ի դեպ, մեկօրյա հանգիստն այստեղ 20-32 հազար դրամ արժե։

Հայրենական հանգիստ կազմակերպողների նախընտրելի մյուս ուղղությունը Կոտայքի մարզն է, ավելի կոնկրետ՝ Ծաղկաձորը։ Տեղի «Թեղենիս» հանգստյան տնից Factor.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ օրական մինչև 3 ամրագրում է լինում։ Վարակակիրներ չեն ունեցել, քանի որ կանոնները խիստ են պահում և ախտահանում նույնիսկ երեխաների խաղալիքները։

Գնային փոփոխություն կորոնավիրուսի պատճառով ունեցել են, բայց հօգուտ այցելուների՝ մինչև 35% գնիջեցում։ Այստեղ հանգստյան մեկ օրը 2 անձի համար մոտ 12 հազար դրամ արժե։

Ամառային հանգիստը Տավուշի բնության մեջ անցկացնել ցանկացողները կորոնավիրուսի պատճառով վախեր ունեցել են վարակի տարածման սկզբնական շրջանում, երբ արտերկրից ժամանած քաղաքացիները Դիլիջանում պարտադիր ինքնամեկուսացում էին անցնում․ իրավիճակն այսպես նկարագրեցին «Թուֆենկյան Հին Դիլիջան» համալիրում։

Հյուրանոցի աշխատակցուհու խոսքով՝ պասիվություն զգացվում է, քանի որ, սովորաբար, հյուրերն արտերկրից էին լինում։ Աշխատանքը մայիսից են սկսել և ի սկզբանե զեղչով աշխատել։ Այժմ քննարկում են՝ արդյո՞ք գնային նոր փոփոխություներ կունենան։ «Թուֆենկյան Հին Դիլիջան»-ից Factor․am-ին հայտնեցին նաև, որ հյուրեր հիմնականում հանգստյան օրերին են ունենում։ Մեկ անձի համար հանգստի արժեքն այստեղ 24-44 հազար դրամ է։

Փորձեցինք հասկանալ նաև, թե ինչ է կատարվում Ջերմուկում։ Տեղի «Օլիմպիա» հյուրանոց, պարզվում է, կորոնավիրուսը «չի հասել»։ Այստեղ օրական 200-ից մինչև 400 զանգ են ստանում։ Մինչև օգոստոսի 28-29-ը գրեթե ազատ սենյակներ չեն մնացել։ Հուլիսին այստեղ համարները զեղչված տարբերակով են տրամադրել։ Հյուրերի շրջանում, բարեբախտաբար, վարակակիրներ չեն եղել։

Հետաքրքիր է, որ, օրինակ, հարևան Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պայքարում որոշ ժամանակով բացառել էին հյուրանոցներում շվեդական սեղանները։ Այժմ արդեն դրանք վերականգնվել են, սակայն հյուրերին արգելվում է շվեդական սեղանից ինքնուրույն որևէ բան վերցնել։

Ի տարբերություն Թուրքիայի՝ Հայաստանում, այն էլ՝ Ջերմուկի «Օլիմպիայում», շվեդական սեղաններն այս օրերին դեռ շարունակում են ինքնասպասարկմամբ գործել։ Ի դեպ, այստեղ մեկ անձի համար հանգիստը 25-45 հազար դրամ արժե։

Հյուրերի պակաս այս օրերին նաև Ջերմուկի «Արմենիա» հյուրանոցում չկա։ 55 տեղ ունեն, բոլորը՝ մինչև օգոստոսի վերջը զբաղված։ Եթե կորոնավիրուսից ապաքինված քաղաքացի է դիմում, առանց համապատասխան թղթի չեն ընդունում։ Գներն իջեցրել են, սակայն մոտ 15 օրից կբարձրացնեն՝ հասցնելով ստանդարտին։ Այստեղ մեկօրյա հանգիստը 20-32 հազար դրամ արժե։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան