ԼՂ հիմնախնդրի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հայտարարությունում հիշատակված են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները

Լուրեր

07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որով իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների, միջազգային հանրության համապատասխան մանդատն ունեցող միակ կառույցն է, որի առաքելությունը  ԼՂ հակամարտության կարգավորմանը հասնելու գործում քաղաքական-դիվանագիտական ուղիներով կողմերին աջակցելն է:

Շնորհիվ համանախագահող 3 երկրների ջանքերի՝  խնդրի կարգավորման նպատակով մշակվել է սկզբունքների ամբողջականություն, որոնք արտացոլված են ԼՂ հակամարտության վերաբերյալ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարությունում:

Մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ջանքերին՝ հաստատելով ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, ինչպես նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

 Մենք կողմ ենք հանդես գալիս 2016-2017թթ. Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ԼՂ հակամարտության հարցով գագաթնաժողովների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված իրավիճակի սրացմանը խոչընդոտող, հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկող, հակամարտության գոտում լարվածության մակարդակի նվազեցման համար հավելյալ քայերի ձեռնարկմանն ու բանակցային գործընթացի աշխուժացմանն ուղղված համաձայնությունների իրականացմանը»: