Շիրակի պետհամալսարանում պաշտոնական փաստաթղթերի կեղծման քրգործը դատարան է ուղարկվել

Լուրեր

16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:20
Հայր ու որդի նույն հայտարարագիրն են ներկայացրել
16.11.2026 | 19:09
Պապոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Ավարտվել է Շիրակի «Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում առերևույթ պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու փաստի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախնական քննությունը:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե. Ս.-ն, 2018-2019թթ. ուսումնական տարվա ընթացում հանդիսանալով ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր, հրամանով մինչև 2019թ. օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածը ստանձնել է մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնացու, դոցենտի պարտականություններ՝ 0.5 դրույք ծանրաբեռնվածությամբ:

Պարզվել է, որ ուսումնական նշված տարվա համար հաստատված դասաբաշխմամբ 2-րդ կիսամյակում, բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանություն մասնագիտության առկա 1-ին կուրսում նա պարտավորված է եղել դասավանդել ընդհանուր 66 դասաժամ, մինչդեռ դրա շրջանակներում իր վրա դրված՝ դասախոսությունները, գործնական պարապմունքները և ստուգումները չի կատարել: Դասաբաշխմամբ իր վրա դրված պարտավորությունները այլ աշխատակցին փոխանցելու ուղղությամբ իրավական գործընթաց ձեռնարկելու փոխարեն նա բանավոր համաձայնության է եկել մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Մ.-ի հետ՝ դրանք իր փոխարեն կատարելու շուրջ, ինչը վերջինս իրականացրել է: Այդ պայմաններում Ե.Ս.-ն ստորագրելով կեղծել է հիշյալ կուրսի՝ պաշտոնական  փաստաթուղթ հանդիսացող դասամատյանը՝ դասաբաշխմամբ իր վրա դրված պարտավորությունները փաստացի կատարվելու պատրանք ստեղծելով:

Այնուհետև, նշված կուրսի ուսանողների 2019թ. 2 միջանկյալ ստուգումները Վ. Մ.-ի կողմից իրականացվելու պայմաններում նա ստորագրելով կեղծել է նաև բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանություն մասնագիտության «ֆիզիկա» առարկայի առկա 1-ին կուրսի 2-րդ կիսամյակի բազմագործոնային գնահատման տեղեկագիրը և այն հանձնել ֆակուլտետի դեկան Բ. Պ.-ին: Վերջինս, տեղեկացված լինելով Ե. Ս.-ի կողմից հիշյալ պարտավորությունները չկատարելու մասին, իր ստորագրությամբ և ֆակուլտետի կնիքով հաստատել է այն:

Այնուհետև, Ե. Ս.-ն, դասաբաշխմամբ իր վրա դրված վերոհիշյալ ծանրաբեռնվածությունը չկատարելու փաստը քողարկելու նպատակով, 2019թ. հուլիսին իր ստորագրությամբ կեղծել է նաև 2018-2019թթ. ուստարվա «Դասախոսի աշխատանքի անհատական պլան» կոչվող փաստաթուղթը, որում ներառված են եղել բովանդակությամբ կեղծ տվյալներ դասաբաշխմամբ իր վրա դրված 383 ժամ ծանրաբեռնվածությունը վերջինիս կողմից ամբողջությամբ կատարված լինելու վերաբերյալ, որը նա ներկայացրել է ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարին, դեկանին, ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորին, գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրենին, ովքեր հաստատել են այն:

Հիշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար Շիրակի «Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, նշված  ժամանակահատվածում  բուհի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի պաշտոնն զբաղեցնող Ե. Ս.-ին, մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Մ.-ին և բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Բ. Պ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ հուլիսի 31-ին ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: