Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումները չեմ բացառում. Արթուր Վանեցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.08.2026 | 16:12
Կաթողիկոսը տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել, զոնդաժ անեն, քաղաքական շարժում սկսեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:11
Գեղամ Մանուկյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
27.08.2026 | 16:05
Նարիշկինը հայտնել է՝ ինչ է քննարկել Մոսկվայում ԿՀՎ տնօրենի հետ հանդիպմանը
27.08.2026 | 15:55
Մենք ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում․ հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:49
Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները կարող են վերսկսվել․ Բուդանովը հայտնել է նոր հանդիպման մասին
27.08.2026 | 15:41
Մբապեն՝ մրցաշրջանում առաջին հեթ-տրիկից հետո դիմել է քննադատներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:32
Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությանը շանտաժի են ենթարկում երկաթուղու հարցով
27.08.2026 | 15:27
ԱԺ-ն քննարկում է Կառավարության կառուցվածքի փոփոխությունները․ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 15:24
Ձեր հետևից էլ են գալու․ Փաշինյանը՝ ԱԱԾ-ի և իրավապահ այլ կառույցների նախկին պաշտոնյաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:20
Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը՝ «Լամբադա»-ի վերին հատվածը
27.08.2026 | 15:19
«Բարսելոնան» նոր դարպասապահ ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:10
Փաշինյանն իրավապահ համակարգին սպառնում է ազատումներով // ՀՀ-ն Լեհաստանում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 15:02
Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենա է պայթել․ բարձրաստիճան զինվորական է զոհվել
27.08.2026 | 14:59
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու այս պահին չի առաջադրում
27.08.2026 | 14:52
Թող ժողովուրդը Քոչարյանին բերի այստեղ, իսկ ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանի. ես OK եմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չեմ բացառում, որ առաջիկայում հանդիպում լինի և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի հետ», – ասաց նա:

Factor.am-ի հարցին՝ խոսքն այն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին է, որոնց ինքը ԱԱԾ տնօրենի պաշտոնում մեղադրում էր կոռուպցիայի և թալանի մե՞ջ, Արթուր Վանեցյանն արձագանքեց, որ այդ մասին խոսելը տեղին չէ։

Հարցին՝ կկարողանա՞ ժողովուրդը համախմբվել ընդդիմության շուրջ և փողոցներ փակելով՝ երկրորդ անգամ իշխանություն փոխել, ինչպես վերջին հարցազրույցում համոզմունք է հայտնել Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Միանշանակ: Ես համոզված եմ, որ առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ, լինելու են շատ ակտիվ քաղաքական պրոցեսներ, որոնց ընթացքում մենք կտեսնենք զարգացումներ: Իրականում երկիրը շատ բարդ իրավիճակում է, ծանրագույն վիճակում: Իշխանությունները ձախողել են բոլոր ուղղություններով կատարած իրենց աշխատանքները: Մենք կանգնած ենք առողջապահական, տնտեսական ճգնաժամի առջև: Գործ անելու փոխարեն՝ իշխանությունը զբաղված է քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելով»։

Մանրամասները՝ տեսանյութում։