Ցանկն այնպես է ստեղծված, որ աշակերտներն անպայման չկարդան․ Տիգրան Պասկևիչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:20
Հայր ու որդի նույն հայտարարագիրն են ներկայացրել
16.11.2026 | 19:09
Պապոյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Գրողներին պետք է ներկայացնել ոչ թե այնպես, որ անպայման չկարդան աշակերտները, այլ մատուցեն հետաքրքիր ձևով՝ խմբավորելով, նախագծերի վերածելով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց գրող Տիգրան Պասկևիչյանը։

«Իսկ այս ցանկը ներկայացված է այնպես, որ աշակերտներն անպայման չկարդան։ Օրինակ՝ Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունը», դուք հավատում եք, որ էրեխեքը կարդալո՞ւ են։ 100 հատ մուլտ են տեսել, կինո են տեսել, բայց դա կարևորագույն մշակութային վերափոխումների շրջան է եղել աշխարհում, դրա մասին եկեք խոսենք, դա եկեք պատմենք, հետո այդ 36 աշակերտից 1-2-ը կգնան կկարդան։ Երբեք պատրանք չպետք է ունենանք, որ 36 աշակերտից 36-ը որևէ ռեֆորմի արդյունքում դառնալու է կարդացող։ Չի լինելու այդպիսի բան։ Այդ որ ասում են՝ առաջ մեր էրեխեքը կարդում էին, չի եղել նման բան, մի՛ հավատացեք։ Առաջ շատ գիրք էր տպվում, էժան գիրք էր տպվում, շատ գիրք էր առնվում և տներում շատ գիրք կար։ Բայց ես, օրինակ, հիշում եմ, որ իմ սերնդակիցների մի 70 տոկոսը գիրք չէր կարդում, և այսօր էլ է այդ նույն վիճակը լինելու, բայց աուդիովիզուալ, այլ ժամանակակից տեխնոլոգիաներով պարզապես պետք է հասու դարձնել ընդհանուր ինֆորմացիան»,- նշեց Պասկևիչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։