ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Մնացականյան-Բայրամով հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը․ ՌԻԱ Նովոստի

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով հանդիպումը (երեք համանախագահներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները) կարող է տեղի ունենալ աշնան սկզբին։ «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է ՌԳ ԱԳ նախարարության աղբյուրը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնան սկզբին, եթե երկու պետությունների միջև հարաբերություններում իրավիճակն ու կորոնավիրուսի համավարակի դինամիկան թույլ տան»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Նա, միաժամանակ, նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում շփումները շարունակվում են մշտական ռեժիմով։

«Հիմա գլխավոր խնդիրն իրավիճակի լիցքաթափումն է, որը բավականին լարված է մնում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում դիվանագիտական ​​լուծման որոնման ակտիվացումը»,- հավելել է աղբյուրը։

Ինչ վերաբերում է հանդիպման հնարավոր վայրին, գործակալության զրուցակցի խոսքով՝ այն դեռևս որոշված ​​չէ, «կարող է տեղի ունենալ՝ որտեղ ասես»:

Հավելենք, որ Էլմար Մամեդյարովի՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնից հեռանալուց հետո գերատեսչության նոր ղեկավար Ջեյհուն Բայրամովի համար սա հայ պաշտոնակցի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ առաջին հանդիպումն է լինելու։