Անի համայնքի ղեկավարն ազատազրկման է դատապարտվել ու զրկվել պաշտոն զբաղեցնելու իրավունքից

Լուրեր

16.12.2025 | 12:42
Մերձմոսկվայում դանակով զինված աշակերտը մտել է դպրոց ու վիրավորել մի քանի մարդու. մեկ աշակերտ մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 12:35
Շնչառական վարակներն ակտիվացել են․ ինչպես պայքարել․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 12:33
Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել «Ֆարուլի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 12:22
Նշան Խաչատրյանը նշանակվել է Ամրավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
16.12.2025 | 12:12
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները
16.12.2025 | 12:03
37-ամյա տղամարդը դանակահարել է հորն ու մորը․ ծնողները մահացել են, որդին ձերբակալվել է
16.12.2025 | 11:52
Ռուբեն Նազարեթյանը՝ ֆուտզալի Հայաստանի 2025թ․ լավագույն մարզիչ
16.12.2025 | 11:43
Մեր քաղաքացի Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 11:35
Արցախից տեղահանված քանի անձ է ՀՀ քաղաքացիություն ստացել․ փոխնախարարը թվեր ներկայացրեց
16.12.2025 | 11:24
ՀԿԿ նախագահը մասնակցում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին
16.12.2025 | 11:12
ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն
16.12.2025 | 11:02
ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 10:59
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղուն» մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 10:46
Արմեն Գրիգորյանը Լոնդոն կմեկնի․ երկկողմ հանդիպում է նախատեսված
16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի քրեական գործով դատավճիռը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2004թ. հանդիսանալով ՀՀ ՇՄ Մարալիկ համայնքի, այնուհետև 2017թ.՝ Անի խոշորացված համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, միասնական հանցավոր մտադրությամբ վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված ուրիշի՝ համայնքի խոշոր չափերի գույքը և անձնական այլ դրդումներով կատարել պաշտոնեական կեղծիք:

Դատարանը որոշել է առաջադրված մեղադրանքում Անի համայնքի ղեկավարին մեղավոր ճանաչել ու դատապարտել 2 տարի 6 ամիս ազատազրկման և համաներմամբ պատժից ազատել։ Միաժամանակ, դատարանը որոշել է Գևորգյանին զրկել համայնքապետարանում պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Գևորգյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանը։ Նա նշեց, որ դատավճիռը ստանալուց հետո պատրաստվում են բողոքարկել այն Վերաքննիչ դատարանում։

«Ամենամեծ ցանկության դեպքում  անգամ դատարանը չի կարող անձին զրկել ընտրվելու իրավունքից, որովհետև օրենքը հստակ տալիս է, թե որ դեպքում անձը չի կարող ընտրվել։ Ռեալ պատիժ պիտի կրի, որ անձին կարողանան ընտրվելու իրավունքից զրկել, համայնքապետի մասին է խոսքը»,- ասաց Արամայիս Հայրապետյանը։

Փաստաբանի խոսքով՝ Գևորգյանը շարունակելու է պաշտոնավարել, քանի որ բողոքարկման դեպքում դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտնում։

«Դատավճիռը կարող է կատարվել միայն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Առնվազն մի քանի ամիս, եթե արդյունք էլ չունենք, շարունակելու է պաշտոնավարել։ Բայց ես չեմ կարծում, որ Վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ կթողնի դատավճիռը»,- ասաց Հայրապետյանը։

Նշենք, որ Արտակ Գևորգյանից բացի՝ մեղադրանքներ էին առաջադրվել նաև համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին ու վարորդին։ Նրանք ևս դատապարտվել են ազատազրկման, բայց ազատվել են պատժի կրումից համաներման կիրառմամբ։

«Աշխատակազմի քարտուղար Քրիստինե Մկոյանին լրացուցիչ պատիժ է նշանակվել՝ ՏԻՄ-ում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի 6 ամիս ժամկետով։ Իր մասով դատարանը իրավունք ունի, որովհետև իրենը ընտրովի պաշտոն չի, բայց իր դատավճիռն էլ ենք բողոքարկելու՝ այն հիմքով, որ հափշտակություն չէր կարող լինել»,- ասաց փաստաբանը։

Նա հավելեց, որ աշխատանքային իրավահարաբերություն է եղել և կա աշխատաժամանակի հաշվարկի խնդիր։

«Եթե նայենք՝ 1 մլն քանի հարյուր հազար դրամ քիչ է վճարել վարորդին, արտաժամյաները չի վճարել։ Հակառակը, ոչ թե յուրացրել են, այլ  համայնքապետարանի բյուջեն տնտեսել են»,- նշեց Արամայիս Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Անի համայնքի բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով Գևորգյանի հրաժարականը։Նրանք նույնիսկ փակել էին համայնքապետարանի դուռը և հրաժարականի պահանջով ստորագրահավաք սկսել։

Էմմա Չոբանյան