«Մեր ակցիան քաղաքական բնույթ չի կրում»․ դիմորդներն ու նրանց ծնողները Աստվածաշունչ նվիրեցին ԿԳՄՍ նախարարին

Լուրեր

17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
Բոլորը

Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները կրկին ԿԳՄՍ նախարարության առջև են՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան։ Ակցիան համակարգող Մասիս Բաբալյանը վստահ է, որ ԿԳՄՍ նախարարը չի ցանկանում հանդիպել իրենց հետ, քանի որ  չի կարող իրենց ներկայությամբ  հիմնավորել այն, ինչը որ հիմնավորում է իր ուղիղ եթերներում։ Այս մասին Մասիս Բաբալյանը նշեց լրագրողների հետ զրույցում։

Բաբալյանըհերքեց այն պնդումները, ըստ որոնց՝ ակցիան քաղաքական բնույթ է կրում։

«Մեր պահանջը մեկն է․ մեր երեխաների բուհ ընդունվելու, սովորելու իրավունքի վերականգնումը, ոչ մի քաղաքական մոտիվ գոյություն չունի։ Մեզնից ոչ ոք չի ասում դիմորդներին՝ ինչ անել։ Երեխաները իրենց քայլերով երբեք ոստիկանների աշխատանքներին չեն խանգարել»,- նշեց նա։

Անդրադառնալով նախարարի այն պնդմանը, որ դուրս մնացած դիմորդներից 63-ը լրացուցիչ փուլով արդեն իսկ ընդունվել են բուհեր, Բաբալյանը նշեց, որ ուսանողներն այդ քայլին գնացել են ճարահատյալ․ «Որոշել են գոնե այս պահի դրությամբ որևէ տեղ ընդունվել, հետագայում, երբ պայքարի սահմաններում կհասնենք արդյունքի, այսինքն՝ երբ կորոշվի, որ բոլոր դիմորդները, ովքեր բարձր գնահատականներ են ստացել, ապա իրենց պարտավոր են ընդունել բուհ»,- նշեց նա։

Ակցիայի մասնակիցներ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի միջոցով որպես նվեր Արայիկ Հարությունյանին փոխանցեցին Աստվածաշունչ ու խաչ։

«Նախարարը նվերն ընդունում է և որպես հավատացյալ մարդ՝ շատ շնորհակալ է նվերից»,- նշեց ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը։