ԲՀԿ-ի կազմալուծման մասին որևէ խոսք լինել չի կարող. Նաիրա Զոհրաբյանը՝ Սերգեյ Բագրատյանի՝ խմբակցությունից դուրս գալու և հետագա զարգացումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափաման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
26.08.2026 | 12:00
Անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
Բոլորը

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքելու և ԲՀԿ-ի հնարավոր պառակտման վերաբերյալ Factor.am-ն այսօր մեկնաբանություն ստացավ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից։

Հարցին՝ հայտնի՞ է, թե ինչու է Սերգեյ Բագրատյանը որոշել դուրս գալ խմբակցությունից, Զոհրաբյանն ասաց. «Որևէ պատճառ, թե ինչու Բագրատյան Սերգեյը լքեց խմբակցությունը, մենք չունենք։ Բագրատյանը խմբակցության ղեկավարի կամ որևէ պատգամավորի հետ տարաձայնություն չի ունեցել։ Վերջին 1․5 ամսվա ընթացքում խմբակցության որևէ պատգամավոր նրա հետ չի կարողացել կապ հաստատել»։

Իսկ հնարավո՞ր է՝ այլ պատգամավորներ ևս դուրս գան խմբակցությունից, արդյո՞ք պառակտում է սկսվել․ այս հարցին Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես իմ փոխարեն կարող եմ երաշխավորել, որ ես երբևէ խմբակցությունից դուրս չեմ գալու, և մյուս գործընկերներիս դուրս գալու պատճառ էլ չեմ տեսնում։ ԲՀԿ-ի կազմալուծման մասին որևէ խոսք լինել չի կարող»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան