Արմեն Սարգսյանը հետ է կանչվել Բուլղարիայում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նոր դեսպան է նշանակվել
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի Արմեն Սարգսյանը հետ է կանչվել պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ հետ կանչել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Բուլղարիայում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Եդիգարյանը․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արմեն ԵԴԻԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)»: