Ուկրաինայի հայ երիտասարդության միության ղեկավարը կոչ է արել չտրվել սադրանքներին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի հայ երիտասարդության միության նախագահ Արթուր Սարգսյանը կոչ է արել չտրվել սադրանքներին, հայտնում է AnalitikaUA.net-ը:

«Ես հայտարարում եմ, որ հայ երիտասարդությունը, որը միշտ կողմ է եղել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը, շարունակում է հավատարիմ մնալ այդ դիրքորոշմանը: Մենք չենք ենթարկվում սադրանքներին եւ չենք մասնակցում որեւէ ազգի դեմ ապօրինի գործողություններին, սակայն եթե մարտահրավերներ են առաջանում, որոնք սպառնում են մեր հայրենակիցների անվտանգությանը, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկվեն օրենքի շրջանակներում: Իմ հայտարարության հիմնական նպատակը կոչն է բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք լուսաբանում են հակամարտությունն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ ամբողջ աշխարհում, չշահարկել այս թեման, առավել եւս՝ օգտագործելով կեղծ տեղեկություններ: Օրինակ՝ նախանցյալ գիշեր Կիեւում իրավիճակի կապակցությամբ: Դա միայն սրում է էթնիկական պառակտումը։

Կոչ եմ անում բոլորին չտրվել սադրանքներին՝ թե լրատվամիջոցներում, թե փողոցում՝ իրավիճակը չապակայունացնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ուկրաինայի հայերի միությունը և Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հոգևորականները նույնպես կոչ էին արել պահպանել օրենքը և չենթարկվել սադրանքներին: