ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին նախապատրաստվել բանակցությունների

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել հայտարարությամբ։

«Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը  ողջունում են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ից հարաբերական անդորրը։ Համանախագահները կոչ են անում կողմերին օգտվել ակտիվ ռազմական գործողությունների ներկայիս նվազմամբ լուրջ առարկայական բանակցություններին նախապատրաստվելու համար հակամարտության համապարփակ լուծումը գտնելու նպատակով։

Համանախագահները կրկին ընդգծում են, որ այս դժվարին շրջանում խիստ կարևոր է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից՝ ներառյալ քաղաքացիական հասարակությանը կամ խիստ կարևոր ենթակառուցվածքին ուղղված սպառնալիքները կամ ենթադրյալ սպառնալիքները։ Համանախագահները նշում են, որ վերջին հրապարակավ հայտարարությունները, որոնք քննադատում են համանախագահող երկրների ջանքերը և /կամ ձգտում են միակողմանի կարգով հաստատել կարգավորման գործընթացի ձևաչափի նոր «պայմաններ» կամ փոփոխություններ, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերականգնմանը։

Համանախագահները պնդում են, որ ամուր խաղաղ կարգավորման համար քաղաքական կամքը լավագույնս դրսևորվում է մաքսիմալիստական դիրքորոշումներից զերծ մնալու, հրադադարը խստորեն պահպանելու և սադրիչ հայտարարություններ և գործողություններ չկատարելու մեջ»,-նշվում է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ համանախագահները երախտապարտ են միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և ԵՄ-ին ակտիվ մասնակցության համար, որոնց կոչերը հրադադարը պահպանելու և երկխոսությունը վերականգնելու հարցում աջակցում են համանախագահների ջանքերին։

«Համանախագահները պատրաստ են հանդիպել ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հետ ցանկացած ժամանակ։ Համանախագահները նաև ընդգծում են, որ ԵԱՀԿ դիտորդները պետք է վերադառնան տարածաշրջան հնարավորինս արագ»,- ասվում է հայտարարությունում։