Պետք է հասկանալ՝ ինչ ձախողումներ ենք ունեցել․ սահմանադրական կարգավորումները էական դեր ունեն․ Եղիշե Կիրակոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
Բոլորը

Սահմանադրության փոփոխության առանցքային պատճառը լեգիտիմ Սահմանադրություն ունենալու գաղափարն է։ Այս մասին այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ ասաց ահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը։

«Մենք հենց այդ օրգանական՝ քաղաքացի-պետություն կապի վերականգնումից ենք սկսում։ Եթե ունենանք իրապես ժողովրդավարական ճանապարհով ձևավորված և ընդունված սահմանադրություն, կարծում եմ՝ դա այդ խնդիրների հիմքն է։ Մնացած բոլոր գաղափարները՝ իշխանությունների հավասարակշռության գաղափարը, զավթման կանխման երաշխիքներ ունենալը և շատ հանգամանքներ, սկսվում են հենց այստեղից։ Որովհետև եթե այս առաջին կետում մենք ունենում ենք ձախողում, անիմաստ է խոսել մնացած ամեն ինչի մասին»,- նշեց Կիրակոսյանը։

Վերջինս նշեց, որ մինչև մեր խնդիրները չկարողանանք ճիշտ ախտորոշել, չենք կարողանալու այլ սահմանադրական բարեփոխումների այլ երկրների փորձը ճիշտ տեղայնացնել․ «Վստահ պետք է նայենք հետ և հասկանանք՝ ինչի միջով ենք անցել, ինչ ձախողումներ ենք ունեցել և ինչ կարգավորումներ են, նաև սահմանադրական ձևակերպումները, կարգավորումները էական դեր ունեն շատ հարցեր կանխելու, ճիշտ կարգավորելու, պետական իշխանության կառավարման համակարգի մոդելի տրամաբանությունը հասկանալու համար»,- նշեց Կիրակոսյանը։

Նա, դիմելով քաղհասարակության ներկայացուցիչներին, ովքեր մասնակցում էին քննարկմանը, ընդգծեց նաև, որ այս հարցերի բարձրաձայնումը շատ կարևոր է և ընդհանուր հայեցակարգը ձևավորվելու է քննարկումների, առաջարկների արդյունքում։

Մանրամասները՝ տեսանյութում։