ՔԿ-ում Քրեական դատավարության օրենսգրքում լրացումների նախագիծն են քննարկել

Լուրեր

14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի մոտ այսօր անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից մշակված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծը՝ ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթի առանձնահատկությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Գործող օրենսդրությամբ նախատեսված է ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում իրականացվող հատուկ միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները, սակայն ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթին առնչվող հնարավոր առանձնահատկությունները որևէ կերպ չեն կարգավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:

Քննարկման ընթացքում կարևորվել է նմանօրինակ իրավակարգավորումների առկայության անհրաժեշտությունը, քանի որ ռազմական դրության պայմաններում իրականացվող վարույթի նկատմամբ չեն կարող ամբողջ ծավալով կիրառվել գործող քրեադատավարական ինստիտուտներն ու կանոնակարգումներն այն պատճառով, որ ռազմական դրությունն իրենից ներկայացնում է երկրում կամ դրա առանձին հատվածներում նախատեսվող հատուկ իրավական կանոնակարգ, որը ենթադրում է բնորոշ գծերի առկայությունը, այն է՝ զինվորական իշխանությունների լիազորությունների ընդլայնում, բնակչության նկատմամբ լրացուցիչ պարտականությունների սահմանում, որոշակի սահմանափակումների նախատեսում և այլն: Անդրադարձ է եղել նաև խնդրո առարկա իրավակարգավորումների վերաբերյալ միջազգային փորձին:

Քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվել են նախագծով առաջարկվող լրացումների արդիականությունը, նպատակները, հիմնախնդիրները: Նախագիծը ՀՀ քննչական կոմիտեում դրվել է ներքին շրջանառության մեջ, որի արդյունքում այն լրամշակվել է:

Նախագծով առաջարկվող դրույթները վերաբերում են ռազմական դրության պայմաններում իրականացվող վարույթի կարգին, ձերբակալման առանձնահատկություններին, առանձին քննչական գործողությունների կատարման առանձնահատկություններին՝ նախատեսելով դրանց կատարման և ամրագրման գործընթացների պարզեցմանը (դեֆորմալիզացիային), մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանափակումներին:

Խորհրդակցության արդյունքներով, հաշվի առնելով հնչած առաջարկությունները, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է լրամշակել նախագիծը և ներկայացնել շահագրգիռ մարմինների քննարկմանը: