ԱԺ կայքից ենք իմացել. որևէ տարաձայնություն չի եղել․ ԲՀԿ-ական պատգամավորները՝ խմբակցությունից Սերգեյ Բագրատյանի հեռանալու մասին

Լուրեր

19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արման Աբովյանը տեղյակ չեն եղել, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պատրաստվում է դուրս գալ ԲՀԿ խմբակցությունից։ Այս մասին նրանք նշեցին Factor.am-ի հետ զրույցում։

«Չեմ կարող մեկնաբանել, քանի որ մենք պարոն Բագրատյանի հետ որևէ խնդիր չենք ունեցել, մշտապես եղել են նորմալ աշխատանքային, ընկերական հարաբերություններ։ Որևէ տարաձայնություն որևէ պատգամավորի կամ Գագիկ Ծառուկյանի և պարոն Բագրատյանի միջև չի եղել։ Վերջին 1 ամսվա ընթացքում մենք նրան չենք տեսել, ուստի ինչպես Դուք, մենք ևս պարոն Բագրատյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմումից տեղեկացել ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից։ Կարծում եմ՝ մեկնաբանություն պետք է տա Սերգեյ Բագրատյանը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ևս տեղյակ չէ Սերգեյ Բագրատյանի որոշման և դրա պատճառների մասին․ «Ոչ մի տարաձայնություն, ոչ մի խնդիր չի եղել, նույնիսկ քննարկումներ չեն եղել։ Նախապես տեղյակ չեն եղել նման բանի մասին»,- ասաց պատգամավորը։

Նշենք, որ Factor.am-ը փորձեց կապ հաստատել պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ, սակայն վերջինը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի մամուլի ծառայությունն այսօր տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս խմբակցությունից։

Անժելա Պողոսյան