Մի խումբ անձանց կողմից փոխգնդապետ Ա․Մխիթարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու քրգործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

07.07.2026 | 15:02
Ադրբեջանն ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների շարքում է
07.07.2026 | 14:51
Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
07.07.2026 | 14:42
Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը 1-ին կիսամյակում ռեկորդային է եղել․ Պապոյան
07.07.2026 | 14:30
Հորմուզի նեղուցում հարվածից հետո հեղուկ գազ տեղափոխող լցանավը հրդեհվել է
07.07.2026 | 14:21
Դամասկոսում պայթյունների հետևանքով առնվազն 18 մարդ է վիրավորվել
07.07.2026 | 14:13
Կադաստրային արժեքը մոտ 4,6 մլրդ դրամ․ ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող հողամասը․ Փաշինյան
07.07.2026 | 14:02
«Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը մեկ կենտրոն, մեկ ուժ կձևավորեն»․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
07.07.2026 | 13:56
Երբ ԲՀԿ-ի շնորհիվ հայտնվեցիք ԱԺ-ում, վարչապետ ընտրվեց Փաշինյանը, այլ տեքստեր էիք ձոնում․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 13:47
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
07.07.2026 | 13:38
Ուժեղ քամու հետևանքով մարզերում ծառեր են տապալվել, էլեկտրասյուներ՝ թեքվել
07.07.2026 | 13:29
Շամիրամ հնավայրի պեղումները նոր տվյալներ են բացահայտել Հայաստանի հնագույն պատմության մասին
07.07.2026 | 13:18
Կիևի մոտ հայտնաբերել են կնոջ մարմին, որին կասկածում էին Մոնակոյում միլիարդատեր Երմոլաևի դեմ մահափորձի մեջ
07.07.2026 | 13:10
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
07.07.2026 | 13:01
Թրամփը պատրաստվում է Էրդողանին հայտնել, որ ԱՄՆ-ը կվերականգնի Թուրքիայի հասանելիությունը F-35-ին․ NYT
07.07.2026 | 12:54
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանա լճի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը
Բոլորը

Ավարտվել է մի խումբ անձանց կողմից Ա.Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի` Հ.Գրիգորյանի մասով նախաքննությունը և ուղարկվել դատարան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Ա.Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները, շարժառիթը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին` ժամը 22:30-ի սահմաններում, աննշան հարցի պատճառով վիճաբանություն է սկսվել Ա.Մխիթարյանի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Հ.Գրիգորյանի միջև, որի ժամանակ վերջիններս սկսել են միմյանց քաշքշել ու հայհոյել:

Մինչ Ա.Մխիթարյանի ընկերները փորձել են դադարեցնել վիճաբանությունը, այդ ընթացքում Հ.Գրիգորյանը զանգահարել է իր մտերիմներին և եղբորը՝  Զ.Գրիգորյանին, ու տեղեկացնելով կատարվածի մասին՝ նրանց կանչել հիշյալ շենքի բակ: Որոշ ժամանակ անց վերջիններս մի քանի ավտոմեքենաներով եկել են նշված շենքի բակ, որտեղ գտնվելու ընթացքում Հ.Գրիգորյանն անսպասելի մոտեցել է միայնակ և հանգիստ կանգնած Ա.Մխիթարյանին և դիտավորությամբ բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել, որից հետո Հ.Գրիգորյանը, նրա եղբայրը և գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձինք, Ա.Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու նպատակով, գիտակցելով վերջինիս առողջության համար իրենց գործողությունների վտանգավոր բնույթը, նախատեսելով դրա հետևանքը, միաժամանակ գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ընդհանուր միասնական դիտավորությամբ ոտքերով, նաև գործով չպարզված առարկայով բազմաթիվ և անկանոն հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա.Մխիթարյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին՝ գլխին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Միջադեպի ժամանակ ծեծի է ենթարկվել նաև Ա.Մխիթարյանի ընկերներից մեկը, որն իր մարմնով կռացել է ընկերոջ վրա՝ փորձելով նրան պաշտպանել հարվածներից:

Դեպքից հետո Ա.Մխիթարյանը ենթարկվել է վիրահատության և մինչ օրս գտնվում է անգիտակից վիճակում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով և 118-րդ հոդվածով (ծեծ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Գործով դեռևս չպարզված անձանց, ինչպես նաև Զ.Գրիգորյանի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեղադրանք է առաջադրվել նաև Հ.Գրիգորյանի եղբորը՝ Զ.Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով: