Շիրակում կորոնավիրուսից մահվան դեպքերն ավելացել են․ վարակի 26 նոր դեպք է հաստատվել

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզում կորոնավիրուսից մահվան դեպքերի աճ է նկատվում։ Ընդհանուր առմամբ, մարզում կորոնավիրուսից մահերի թիվը 35-ի է հասել։ Մահվան 4 նոր դեպքերը գրանցվել են Երևանում։ 48 հիվանդ էլ տեղափոխվել է Երևան և բուժվում է այնտեղ։ Այս մասին Factor.am-ին փոխանցեցին Շիրակի մարզպետարանից։

Ի դեպ՝ կորոնավիրուսային օջախներից մեկը Գյումրիի տարեցների տուն-ինտերնատն է, որի կորոնավիրուսով հիվանդ շահառուներից 5-ը մահացել է։

Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսի 23-ի ժամը 11։30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 55 հիվանդ է բուժվում, նրանցից 54-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Նշենք, որ մարզում կորոնավիրուսով հիվանդների թվի փոքր-ինչ նվազում է նկատվում։ Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6919 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 22-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5565 նմուշառման հետազոտություն։

Հուլիսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք։
Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 982 քաղաքացի, նրանցից 306-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մինչ այժմ կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 422 բնակիչ։

Էմմա Չոբանյան