Ինչո՞ւ հնարավորություն չտանք ցածր միավորներ ստացած դիմորդներին բացվել․ անընդհատ պետք է դո՞ւրս մղվեն․ ԳԹԿ փոխտնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
Բոլորը

Մինչև բուհական քննությունների սկսելը ԳԹԿ-ն բազմիցս տեղեկացրել է ընդունելության նոր կարգի մասին։ Այս մասին այսօր նշեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը «Ինչպե՞ս գնահատել դիմորդներին. հայտի և գիտելիքի գնահատման խնդիրը» քննարկման ժամանակ։

Նասիբյանի համար անհասկանալի են այն ծնողների բողոքները, որոնց երեխաները հավաքել են 18․5 միավոր և ասում են՝ թող 7․5 կամ 8 միավոր ստացածներին հանեն, իրենց երեխաներին ընդունեն։

«7․5-ը ՀՀ-ում դրական միավոր է, և եթե երեխան ստացել է պահանջվող դրական միավորը, կարող է ընդունվել այդ բուհ և դասախոսական կազմը կարող է ասել, որ առաջին, երկրորդ կուրսում միջին և միջինից ցածր ստացած ուսանողները, հատկապես շրջաններից եկած, սկսում են բացվել։ Ինչո՞ւ հնարավորություն չտանք նրանց բացվելու, անընդհատ պետք է այդ մարդիկ դո՞ւրս մղվեն»,- նշեց ԳԹԿ փոխտնօրենը։

Նա պարզաբանեց, որ այսօր գործող կարգով, եթե դիմորդն առաջին հայտով նշում է որևէ մասնագիտություն, այդ առաջին տողի անվճարը և վճարովին ունեն գերակա նշանակություն մնացած բոլոր հայտերի նկատմամբ։ Նրա խոսքով՝ եթե դիմորդը առաջին հայտով չի ընդունվել, ապա մնացած տողերում լրացրած մասնագիտություններում ընդունելության մրցույթին կարող է մասնակցել միայն այն դեպքում, եթե կան թափուր տեղեր։

Մանրամասները՝ տեսանյութում։