Կորոնավիրուսից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ևս մեկ բուժաշխատող է մահացել
Հայաստանում կորոնավիրուսից ևս մեկ բուժաշխատող է մահացել։ Նա նույնպես աշխատում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Կրկին խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր:
Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:
Առողջապահահության նախարարությունը կիսելով հարազատների վիշտը` իր խորը ցավակցությունն է հայտնում»,- գրել է Նիկողոսյանը:
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ մահացել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մանկաբույժ, 59-ամյա Սիրանուշ Հարությունյանը: