ՍԾՏՀ հռչակագրի խայտառակ տեքստը ուկրաինա-ադրբեջանական համատեղ ջանքերի արդյունքն է. մանրամասներ ՀՀ պատվիրակությանն անտեսած սկանդալային քննարկումից

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Կիևում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպի կազմակերպիչները վեհաժողովը նախագահող ուկրաինական կողմն էր՝ քարտուղարության ադրբեջանցի ղեկավարի հետ միասին»,- Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Գևորգ Գորգիսյանն՝ անդրադառնալով այսօր վեհաժողովում տեղի ունեցած միջադեպին:

Ավելի վաղ հայկական պատվիրակությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Վեհաժողովի 50-րդ հոբելյանական նիստի բացման սկզբում պարզվել է՝ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել և ինչ-որ հարց են քննարկել: Քննարկմանը չեն հրավիրել միայն Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանին: Իբրև բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը:

«ՍԾՏՀ ԽՎ-ի քսանհինգամյա պատմության ընթացքում նման դեպք երբեք չի եղել, և մենք այդ գործելաոճը գնահատում ենք իբրև կառույցի ավանդույթների և էության ոտնահարում: Նման աշխատաոճն անընդունելի և դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար»,- ասված է հայտարարությունում:

Քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որը հայկական պատվիրակության պնդմամբ՝ հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:

Գևորգ Գորգիսյանի փոխանցմամբ՝ փաստաթուղթը դրվել է քվեարկության և ընդունվել պավիրակության անդամների կողմից: «Առանձին քննարկում է տեղի ունեցել, որի արդյունքում խախտելով բոլոր կանոնակարգերը, ներկայացվել է ՍԾՏՀ 25 ամյակին նվիրված հռչակագրում փոփոխություն կատարելու նախագիծ, որը խայտառակ տեքստ է: Հիմնական շեշտը դրված է տարածքային ամբողջականության վրա, որը հակասում է միջազգային իրավական բոլոր ակտերին: Հելսինկյան եզրափակիչ ակտում այդ բոլոր սկզբունքները գրված են միասին, դրանք առանձին ներկայացնելն ուղղակի խեղաթյուրում է այդ փաստաթղթի տրամաբանությունը և իմաստը»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Գևորգ Գորգիսյանը՝ անթույլատրելի համարելով նման գործելաոճը:

Factor.am-ի հարցին՝ ի՞նչ իրավական հետևանք կարող է ունենալ այդ փաստաթուղթը, պատվիրակության անդամը պատասխանեց. «Իրավական որևէ հետևանք չի կարող ունենալ, ընդամենը խեղաթյուրում է կառույցի աշխատանքները, որովհետև այն առաջին հերթին նախատեսված է տնտեսական ոլորտի հարցերը քննարկելու և անդամ պետությունների միջև որոշակի ծրագրեր մշակելու և իրականացնելու համար»:

Գ. Գորգիսյանից տեղեկացանք, որ ՍՑՏՀ հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը ելույթ է ունեցել եւ հայտարարել, որ  հայկական պատվիրակությունը կբոյկոտի  համաժողովի աշխատանքները՝ մինչեւ դրա  ավարտը:

Շողիկ Գալստյան