Բուհեր է ընդունվել 585 դիմորդ. Արցախի ԳԹԿ տնօրեն

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

Արցախի և Հայաստանի պետական բուհեր ընդունվելու համար այս տարի գնահատման և թեստավորման կենտրոնում հայտագրվել էր 902 դիմորդ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի  (ԳԹԿ) տնօրեն Յուրի Քարամյանը:

Նրա խոսքով՝  740 դիմորդ հայտագրվել է արցախյան բուհերում սովորելու նպատակով, իսկ 162-ը՝ հայաստանյան:

«902 հայտագրվածներից Արցախի բուհեր է ընդունվել 466 դիմորդ, այդ թվում 54-ը՝ անվճար հիմունքներով (ԱրՊՀ և Շուշիի  տեխնոլոգիական համալսարան): Հայաստանյան բուհեր է ընդունվել 119 դիմորդ, որից 60-ը՝ անվճար հիմունքով: Ի դեպ, բացի  նշվածից, Արցախից 56 դիմորդ էլ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան»,- տեղեկացրել է Յուրի Քարամյանը։

Նա նշել է, որ նախորդ տարվա համեմատ՝ հայտագրվածների թիվն էականորեն չի փոխվել, արդյունքները բավարար են: