Հակամիջուկային հարթակը կոչ է արել հիշել ՀԱԷԿ-ին հարվածելու՝ Ադրբեջանի սպառնալիքի հետևանքների մասին

Լուրեր

29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
Բոլորը

Թուրքիայում գործող Հակամիջուկային հարթակը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից Հայաստանում Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ սպառնալիքին։

«Վերահաստատում ենք ատոմակայաններից ձերբազատվելու մեր կոչը, որոնք ոչ մի հանրային օգուտ չունեն, այլ, ընդհակառակը, կրում են հսկայական կենսական ռիսկեր: Անընդունելի է վտանգի տակ թողնել մեր կյանքն ու կենսատարածքները։ Ցանկանում ենք, որպեսզի ատոմակայանների կառուցման նախագծերն անմիջապես դադարեցվեն և ատոմակայաններն ամբողջությամբ դուրս մղվեն մեր կյանքից ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհում:

Կոչ ենք անում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը՝ կառավարությանը հիշեցնել մեր երկրի և տարածաշրջանի համար Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանի վրա հարձակման ծանր հետևանքների մասին:

Պահանջում ենք, որպեսզի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և ՄԱԿ-ն անհապաղ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն ատոմակայանի նկատմամբ Ադրբեջանի կառավարության սպառնալիքների դեմ»,- մասնավորապես ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք՝ Ադրբեջանից Հայաստանին սպառնացել էին հրթիռակոծել Մեծամորի ատոմային էլեկտրակայանը: Հայտարարությունն արել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը։

«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,- հայտարարել էր նա:

Նելլի Մելքոնյան