COVID-19-ի դեմ Օքսֆորդի համալսարանի մշակած պատվաստանյութերի փորձարկման 1/2 փուլի արդյունքները դրական են, սակայն ավելի շատ հետազոտության կարիք կա․ CNN

Լուրեր

07.07.2026 | 13:18
Կիևի մոտ հայտնաբերել են կնոջ մարմին, որին կասկածում էին Մոնակոյում միլիարդատեր Երմոլաևի դեմ մահափորձի մեջ
07.07.2026 | 13:10
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
07.07.2026 | 13:01
Թրամփը պատրաստվում է Էրդողանին հայտնել, որ ԱՄՆ-ը կվերականգնի Թուրքիայի հասանելիությունը F-35-ին․ NYT
07.07.2026 | 12:54
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանա լճի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը
07.07.2026 | 12:43
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը
07.07.2026 | 12:32
Կայացել է Կիոկուշին կարատեի հերթական մրցաշարը
07.07.2026 | 12:23
Պայթյուններ Դամասկոսում այն հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել է Էմանուել Մակրոնը
07.07.2026 | 12:20
Ալիևն ամերիկացի սենատորի հետ հանդիպմանն ընդգծել է «Թրամփի հատուկ դերը» Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում
07.07.2026 | 12:10
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարց է քննվում // Սևանի մակարդակը բարձրացել է․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 12:00
Մակրոնը Սիրիայում է․ Ասադի տապալումից հետո սա առաջին արևմտյան առաջնորդի այցն է Դամասկոս
07.07.2026 | 11:55
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել Փաշինյանին. պահանջում է հերքում և 49,7 դրամ
07.07.2026 | 11:47
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
07.07.2026 | 11:40
«Ընդդիմադիր բոլոր ուժերը այստեղ պետք է լինեին, չկա իմ կամ քո քաղբանտարկյալ». Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 11:29
Մեսին, Մբապեն ու Հոլանդը ռմբարկուական ռեկորդ են սահմանել աշխարհի առաջնությունում
07.07.2026 | 11:20
ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է 2-րդ բանակային զորամիավորման նորանշանակ հրամանատարին
Բոլորը

COVID-19-ի դեմ 3 պատվաստանյութի փորձարկման արդյունքները դրական են։ Դրանք վկայում են, որ պատվաստանյութերը կարող են իմունային պատասխան առաջացնել, ինչն էլ, ըստ ակնկալիքների, մարդկանց կպաշտպանի վարակից։

Օքսֆորդի համալսարանի, շվեդ-բրիտանական AstraZenaca-ի, ինչպես նաև ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech կողմից մշակված պատվաստանյութերի վաղ շրջանի փորձարկման արդյունքները հրապարակվել են հայտնի The Lancet բժշկական ամսագրում։ Այնտեղ նույնպես նշվել է, որ պատվաստանյութերն անվտանգ են և առաջացնում են իմունային պատասխան:

Այնուամենայնիվ, հետազոտողները նշում են, որ ավելի շատ ուսումնասիրություններ են անհրաժեշտ՝ հասկանալու, թե արդյո՞ք պատվաստանյութերն իսկապես անվտանգ են և մարդկանց պաշտպանում են վիրուսից։ Չինական CanSino Biologics ընկերության կողմից մշակված պատվաստանյութի փորձարկման 2-րդ փուլի արդյունքները նույնպես տեղ են գտել The Lancet-ի հրապարակումներում։

Այսպիսով, հայտնի է դարձել, որ Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված պատվաստանյութը հակամարմինների պատասխան է առաջացրել 28 օրվա ընթացքում, իսկ T-բջիջների (T բջիջները ճնշում են մարմնում անպատշաճ իմունային պատասխանները) պատասխան՝14 օրվա ընթացքում։ Այսպես կոչված, վիրուսը չեզոքացնող հակամարմիններ փորձարկումների մասնակիցների մեծամասնության մոտ հայտնաբերվել են առաջին ներարկումից հետո։ Երկրորդ ներարկումից հետո դրանք ի հայտ են եկել բոլոր մասնակիցների մոտ։ Ըստ հետազոտողների՝ սա լավ նորություն է։

«Իմունային համակարգը երկու եղանակ ունի՝ պաթոգենների հայտնաբերման և դրա վրա «հարձակում գործելու» համար․ հակամարմինների և T բջիջների պատասխան: Այս պատվաստանյութը նախատեսված է երկուսի համար էլ, այնպես որ՝ այն կարող է հարձակվել վիրուսի վրա, երբ այն շրջանառվում է մարմնում, ինչպես նաև կարող է հարձակվել վարակված բջիջների վրա։ Հուսով ենք՝ սա նշանակում է, որ իմունային համակարգը կհիշի վիրուսը, և մեր պատվաստանյութը մարդկանց երկար ժամանակ կպաշտպանի։ Այնուամենայնիվ, մեզ անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ՝ նախքան մենք կարողանանք հաստատել, որ պատվաստանյութը արդյունավետորեն պաշտպանում է SARS-CoV-2 վարակի դեմ, և որքան ժամանակ է տևում այդ պաշտպանությունը»,- նշել է Օքսֆորդի համալսարանի մանկաբույժ, դոկտոր, հետազոտության հիմնական հեղինակ Էնդրյու Պոլարդը։

CNN-ի փոխանցմամբ՝ հայտնի չէ նաև, թե ինչպես պատվաստանյութը կազդի տարեց մարդկանց վրա, որոնք COVID-19-ի ռիսկային խմբում են։ Պատվաստանյութերի փորձարկմանը 18-55 տարեկան 1․077 մարդ է մասնակցել։ Նրանք COVID-19-ով վարակված չեն եղել։ Պատվաստանյութերի փորձարկումն իրականացվել է Միացյալ Թագավորության 5 բուժհաստատություններում՝ ապրիլի վերջին մինչև մայիսի վերջն ընկած ժամանակահատվածում։ Նշվում է, որ փորձարկման ընթացքում ոչ մի լուրջ դեպք չի գրանցվել։ Պատվաստանյութը ստանալուց հետո հիմնական արձագանքը հոգնածության զգացումն ու գլխացավն է եղել։ Այլ կողմնակի ազդեցություններ նույնպես եղել են, դրանց թվում՝ ցավ ներարկման հատվածում, մկանների ցավ, թուլություն, դող, թեթև կամ բարձր ջերմություն։

Ընդհանուր առմամբ, ըստ հետազոտողների, փորձարկման այս փուլի արդյունքները խոստումնալից են։

Նելլի Մելքոնյան