ԶԼՄ-ները զանգում և առաջարկում են գումարի դիմաց մեկնաբանություն տալ, որ Հայաստանն է Ադրբեջանի դեմ կոնֆլիկտը սանձազերծել․ Միխայիլ Դելյագին

Լուրեր

26.09.2026 | 14:25
Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ի պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են անվանել
26.09.2026 | 14:00
CHANGAN-ի նոր մոդելներն ու հատուկ առաջարկները՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս հայտնի տնտեսագետ, քաղաքական գործիչ, Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի հիմնադիր Միխայիլ Դելյագինը այսօր Facebook, Twitter սոցիալական ցանցերի իր էջերում հետաքրքիր գրառում է արել՝ նշելով, որ ռուսական լրատվամիջոցներից իրեն զանգաահարել և առաջարկել են գումարի դիմաց հարցազրույց տալ ու նշել, որ Հայաստանն է սանձազերծել կոնֆլիկտը Ադբեջանի դեմ։

«Ռուսական ԶԼՄ-ները, որոնց հետ տարի ու կես է՝ չեմ շփվում, զանգահարում և առաջարկում են գումարի դիմաց, ինչքան դուք կառաջարկեք, մեկնաբանություն տալ, որ Հայաստանն է Ադրբեջանի դեմ կոնֆլիկտը սանձազերծել՝ թիրախավորելով նրանց նավթային հորերը։ Իմ քաղաքավարի հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը (քանի որ փետրվարին հենց Ադրբեջանն է սկսել, և թուրքական ականջներն երևում են հաստատ ո՛չ հայկական գլխարկից) և որտե՞ղ են հենց կոնֆլիկտի գոտում  ադրբեջանական նավթահորերը, մոսկովյան ԶԼՄ-ի տնտեսագիտական բաժնի խմբագիրն ասում է՝ «Դե, այսպիսին է Բաքվի դիրքորոշումը»։

Այսինքն, եթե վաղը Բաքվի դիրքորոշումը այն կլինի, որ հայերի ցեղասպանությունը իրականացրել են ռուսները, մոսկովյան ԶԼՄ-ները փողի դիմաց ուրախությամբ պիտի դա հաստատող մեկնաբանություններ  հավաքեն։ Ժամանակը չէ՞ մաքրել մեդիադաշտը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Միխայիլ Դելյագինը։

Հավելենք, որ նա չի նշել, որ ԶԼՄ-ի մասին է խոսքը։