Դատարանը հետաձգեց Մարտի 1-ի գործով պաշտպանների՝ դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդությունների լուծումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում հետաձգեց Մարտի 1-ի գործով պաշտպանների՝ դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդությունների լուծումը։

Ըստ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի՝ պաշտպանները չեն նշել այն հանգամանքը, որի բացահայտման համար անհրաժեշտ է լրացնել դատակոչի ցուցակը և հարցաքննել նշված անձանց:

«Ներկայացված միջնորդությունը պետք է հետազոտել գործում առկա ապացույցների հետազոտմամբ: Մեղադրական եզրակացության համապատասխան մասին վերաբերող ապացույցները հետազոտելուց հետո դատարանը կարող է լուծում տալ համապատասխան միջնորդությանը: Պաշտպան Միհրան Պողոսյանը հստակ չի մատնանշել այն հանգամանքները, որոնց բացահայտման համար, իր կարծիքով, անհրաժեշտ է դատարան հրավիրել միջնորդությունում նշված անձանց, ինչը համապատասխան միջնորդություն ներկայացնող անձի պարտավորությունն է։ Մասնավորապես, պաշտպանը նշել է, որ կան որոշ հանգամանքներ, որոնց բացահայտման համար է անհրաժեշտ նշված անձանց հարցաքննությունը՝ միաժամանակ ասելով, որ չի կարող հրապարակել քրեական գործի տվյալները։ Հաշվի առնելով դա՝ դատարանը գտավ, որ քրեական գործի փաստական հանգամանքները հետազոտելուց հետո միայն կարող է պարզել, թե որոնք են այդ հանգամանքները, եթե պաշտպանը պատճառաբանի դա, և գործում առկա ապացույցները հետազոտելուց հետո կարող է հանգել հետևության՝ անհրաժեշտ են լրացուցիչ ապացույցներ, թե՝ ոչ»,- նշեց Աննա Դանիբեկյանը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի միջնորդությանը՝ դատարանն արձանագրեց, որ թեև պաշտպանը պատճառաբանել է այն, սակայն դարձյալ մեղադրանքի համապատասխան մասին վերաբերող ապացույցները հետազոտելուց հետո միայն դատարանը կարող է հետևության հանգել՝ Ալումյանի մատնանշած հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ապացույցներ, թե՝ ոչ:

«Դատարանը որոշեց պաշտպանների միջնորդությունների լուծումը հետաձգել և դրանց անդրադառնալ դատաքննությունը լրացնելու միջնորդությունների քննարկման փուլում»,- եզրափակեց Աննա Դանիբեկյանը։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների պաշտպանները միջնորդել էին դատարանում հարցաքննության համար վկաների ցուցակը լրացնել և մի շարք անձանց ընդգրկել, մասնավորապես՝ ՍԴ անդամների և ԱԺ նախկին պատգամավորների:

Նելլի Մելքոնյան