«Երկիր» ռազմավարական ծրագրավորման հիմնադրամ է ստեղծվել․ հիմնադիրները Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանն են  

Լուրեր

08.07.2026 | 11:11
Մեսին շարունակում է ռեկորդներ սահմանել աշխարհի առաջնությունում
08.07.2026 | 11:02
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ընտրողներին ուղղորդել է քվեարկել դաշինքի օգտին․ ՔԿ
08.07.2026 | 10:52
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.39%-ով և կազմել 4145.30 դոլար
08.07.2026 | 10:39
ԱՄՆ-ը հարվածել է Իրանին․ Թեհրանը պատասխանել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին հարվածներով
08.07.2026 | 10:25
Աբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին
08.07.2026 | 10:10
Նովակ Ջոկովիչը ռեկորդային 5 սեթանոց մրցախաղն է անցկացրել ու դուրս եկել «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 8-ի դրությամբ
08.07.2026 | 09:45
465 մլն դրամի դիզվառելիքի խարդախություն․ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին
08.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.07.2026 | 09:30
Էդուարդ Սպերցյանը միացել է «Ալ Ահլիին» ու անցկացրել առաջին մարզումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը
08.07.2026 | 02:51
ԱԱ-2026. Քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը հաղթեց 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 23:20
«Ընտրական կոռուպցիայի ծանր ժառանգություն»․ ՍԴ-ի գնահատականը ԱԺ ընտրությունների գործով 
07.07.2026 | 23:16
Գետը վարարել է. Դիլիջանում ժամանակավորապես դադարեցվել է ջրամատակարարումը
07.07.2026 | 23:00
Եվրախորհրդարանը հաստատել է ուղևորների իրավունքների նոր համաեվրոպական կանոնները․ ինչ է այն ենթադրում
Բոլորը

«Երկիր» ռազմավարական ծրագրավորման հիմնադրամ է ստեղծվել, որի նպատակն է՝ նպաստել Հայաստանում հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտների շարունակական արդիականացմանը՝ ազատության, արդարության, հավասարության, իրավունքի գերակայության ու համերաշխության գաղափարաբանական շեշտադրումներով։ Այս մասին ասվում է տարածված հաղորդագրությունում։

«Հիմնադրամի հիմնադիրներն են պետական-քաղաքական գործիչներ, տնտեսագիտության թեկնածու Արծվիկ Մինասյանը և բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Գալստյանը:

Հիմնադրամը, ի թիվս այլնի, նպատակ ունի նպաստել ազգային ու համամարդկային արժեքների ամրապնդմանը, քաղաքական ու քաղաքացիական երկխոսության խթանմանը,  հանրային իշխանության արդյունավետության բարձրացմանը, սփյուռքյան կազմակերպությունների և գործիչների ներհայաստանյան ներգրավման մակարդակի բարձրացմանը, ժողովրդավարական գործընթացների զարգացմանը և այլն։

Հիմնադրամը մտադիր է իրականացնել համալիր վերլուծական աշխատանք, խթանել գիտակրթական առաջընթացը, կազմակերպել տարաբնույթ քննարկումներ, սեմինարներ, դասընթացներ, ինչպես նաև իրականացնել բնակչության կենսամակարդակի բարձրացմանը միտված աշխատանքներ։

Հատուկ ուշադրություն է դարձվելու հետինդուստրիալ հեղափոխությամբ պայմանավորված մարդկային կացութաձևի փոփոխություններին, արհեստական բանականության ընձեռնած հնարավորություններին և առաջ բերած մարտահրավերներին։ Հիշյալ նպատակների ու խնդիրների շրջագծում մշտապես կարևորվելու է երիտասարդության ամենատարբեր կարողականությունների զարգացմանը միտված ծրագրերը։

Առաջիկա երկու ամիսների ընթացքում հիմնադրամն առավելապես զբաղված կլինի ներքին կազմակերպական աշխատանքներով և գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների ու ծրագրերի մշակմամբ, ինչից հետո պատշաճ հանրային ակտիվությամբ կներկայանա հասարակությանը։

Հիմնադրամը գաղափարաքաղաքական առումով հարում է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Հիմնադրամի տնօրեն է նշանակվել քաղաքագիտության ասպիրանտ Գևորգ Ղուկասյանը»,- ասվում է հաղորդագրությունում։