Լրատվամիջոցների դեմ դատական հայցերը գրեթե կրկնակի աճել են, ֆիզիկական բռնություններ են գրանցվել․ ԽԱՊԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 2 ֆիզիկական բռնություն գրանցվեց լրագրողների նկատմամբ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Կրկին քաղաքական իրավիճակի սրման հետ կապված լրագրողների նկատմամբ կատարվեցին բռնություններ, կրկին Ոստիկանության կողմից, կրկին լսեցինք Ոստիկանության կողմից ներողություններ, բայց, ինչպես և նախորդ իշխանության օրոք, երբ որևէ քաղաքական ակցիայի դեմ ոստիկանական գործողություններ են իրականացվում, չգիտես ինչու՝ անպայման թիրախ է դառնում նաև լրագրողը։ Ամենայն հավանականությամբ, դա գործելաոճ է Ոստիկանության կողմից և ուղղված է նրան, որպեսզի ուժային գործողությունները որքան հնարավոր է քիչ լուսաբանվեն և տարածվեն։ Սա ենթադրություն է, բայց փաստը մնում է փաստ, որ կրկին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ կիրառվեցին՝ ի տարբերություն նախորդ եռամսյակի»,- նշեց Մելիքյանը։

Նա նաև ընդգծեց, որ երկրորդ եռամսյակում ճնշումների ընդհանուր քանակը նվազել է, իսկ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումները մի փոքր ավելացել են։

«Երկրորդ եռամսյակի ընթացքում շարունակվեց այն միտումը, որ լրագրողների և լրատվամիջոցների դեմ դատական հայցերն ավելացան։ Եթե առաջին եռամսյակում ընդամենը 12-ն էին այդպիսի գործերը, ապա երկրորդ եռամսյակի ընթացքում գրանցվել է ևս 23 դեպք»,- նշեց ԽԱՊԿ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։