Մշակույթի նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել՝ միջազգային աճուրդներում հայկական մշակույթի գանձերը ձեռք բերելու համար

Լուրեր

14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
Բոլորը

«Վերջին 10 տարվա ընթացքում ՀՀ մշակույթի նախարարությունը մասնակցել է արտերկրում կազմակերպված շուրջ 30 միջազգային աճուրդի («Heritage Auction», «Catawiki», «Abe Books» և այլն)»,- այս մասին Factor.am-ին հայտնել են ՀՀ մշակույթի նախարարությունից՝ ի պատասխան մեր այն հարցման, թե նախարարությունը վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում և արտերկրում կազմակերպվող աճուրդների շրջանակում քանի՞ անգամ է հայկական մշակութային ժառանգության մաս կազմող, Հայաստանի համար մեծ նշանակություն, կարևորություն ունեցող նմուշ գնել կամ ֆինանսական ներդրում ունեցել՝ տվյալ նմուշի ձեռք բերման հարցում։

Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը տեղեկացրել է, որ աճուրդների ընթացքում նախարարությունը ձեռք է բերել հնատիպ և վաղ շրջանի գրքեր, քարտեզներ, հմայիլներ, դիդակտիկ նյութեր, ինչպես նաև գնել է մշակութային արժեք ունեցող շուրջ 100 ցուցանմուշ, այդ թվում՝ յուղաներկ կտավներ, հուշադրամներ, հին լուսանկարներ, կնիքներ, արծաթյա զարդեր և այլն, որոնցով համալրվել են թանգարանային և գրադարանային ֆոնդերը։

Նկատենք, որ հարցին, թե կոնկրետ երբ և ինչ նմուշներ են ձեռք բերվել, նախարարությունից այդպես էլ չեն պատասխանել՝ բավարարվելով ընդհանրական տվյալներ տրամադրելով։ Իսկ հարցին, թե նախարարությունը որևէ կերպ աջակցել է, բարեխոսել է, խրախուսել է, որպեսզի որևէ գործարար, անհատ ներդրում անի՝ գնի որևէ նմուշ և այն բերի Հայաստան, նախարարի տեղակալը պատասխանել է․ «ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրականացրած հետևողական գործունեության շնորհիվ անհատների և կազմակերպությունների նվիրատվությունների միջոցով հանրապետության թանգարանային և գրադարանային ֆոնդերը համալրվել են մշակութային արժեքներով»։

Այս պարագայում ևս փոխնախարարը չի բերել և ոչ մի օրինակ՝ բավարարվելով հավաստիացումներով առ այն, որ «ՀՀ մշակույթի նախարարությունը իր լիազորությունների սահմաններում մշտապես նպաստում է հայկական մշակութային արժեքները հայրենիք վերադարձնելու գործընթացին»։

Աննա Բաբաջանյան