Բարեվարքության ստուգման արդյունքում հարուցվել է առաջին քրեական գործը․ Դատախազություն

Լուրեր

20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:23
Ալիևը պաշտոնական այցով Գերմանիա է մեկնում․ Հայաստանի հետ խաղաղության գործընթացը քննարկումների օրակարգում է
20.07.2026 | 20:12
Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախապատրաստական հարցեր է քննարկել միջազգային փորձագետի հետ
20.07.2026 | 20:00
Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմը՝ ռուսական նարատիվներ տարածելու առիթ․ ինչպես շահարկվեց միջադեպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 19:53
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
20.07.2026 | 19:42
ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով կընդունեն հայ-ադրբեջանական ամբողջ սահմանի պահպանությունը
20.07.2026 | 19:31
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
20.07.2026 | 19:20
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է ուղևորատար ավտոբուսի․ զոհեր և վիրավորներ կան
20.07.2026 | 19:11
Ոռոգման սեզոնի խնդիրները՝ տեղում․ Ջրային կոմիտեի ղեկավարությունն այցելել է Արագածոտն
20.07.2026 | 19:00
Թրամփն աջակցեց Փաշինյանին, բայց հայերի չուղարկեց՝ նրան քվեարկեն․ Պուտինը աջակցեց ռուսամետներին՝ ՀՀ դեմ սանկցիաներով․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 18:52
Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին
Բոլորը

Դատախազության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործակցության շրջանակում բարեվարքության ստուգման արդյունքում հարուցվել է առաջին քրեական գործը։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը 2020թ. հուլիսի 7-ին գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստմամբ պարզելու ՀՀ գլխավոր դատախազության «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով հայտարարված բաց մրցույթին մասնակելու համար դիմած քաղաքացիներից մեկի կողմից ներկայացված փաստաթղթերի հնարավոր կեղծված լինելու հատկանիշների առկայությունը:

Մասնավորապես, ի թիվս դիմումին կից ներկայացված փաստաթղթերի՝ տվյալ անձը, որպես աշխատանքային գործունեությունը հավաստող փաստթուղթ, ներկայացրել էր  2017-2019թ. ՍՊԸ-ում որպես իրավաբան աշխատած լինելու մասին տեղեկանք։ Քաղաքացուց պահանջվել էին իր աշխատանքային գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, ինչի շրջանակներում վերջինս տրամադրել էր տվյալներ իր աշխատանքային գործունեության վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ՍՊԸ-ի կողմից համապատասխան փաստաթուղթ ներկայացված լինելու վերաբերյալ:

Սակայն «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով  ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մրցույթներն անցկացնող ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովին տվյալ դիմորդի մասին տրված բարեվարքության եզրակացության համաձայն՝ իրենց ուսումնասիրությամբ նշած ՍՊԸ-ում տվյալ անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ  տվյալները չեն հաստատվել:

Նշված հանգամանքները ողջամիտ կասկած են առաջացրել ներկայացված փաստաթղթերի արժանահավատության վերաբերյալ, ինչով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից դրանք ուղարկվել էին Ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված  նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքացին հայտարարված վերոնշյալ բաց մրցույթին մասնակցելու համար, պարտադիր պայման հանդիսացող՝ առնվազն 2 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու համար դրդել է ՍՊ ընկերության տնօրենին կազմել և իրեն տրամադրել բովանդակությամբ կեղծ, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք այն մասին, թե իբր, վերջինս 2017թ. մայիսի 1-ից մինչև 2019թ. մայիսի 1-ը հանդիսացել է այդ ընկերության իրավաբանը: Ստանալով կեղծ տեղեկանքը՝ քաղաքացին այն ներկայացրել էն ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովին: Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ի կողմից տվյալ անձի երկամյա աշխատանքային գործունեության մասին համապատասխան տվյալները ՀՀ ՊԵԿ-ին են տրամադրվել օրենսդրության պահանջների խախտմամբ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են իրավունք վերապահող պաշտոնական փատաթուղթ կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև իրավունք վերապահող պաշտոնական փատաթուղթ կեղծելուն դրդելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 38-325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է  քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: