Գյումրիի Նանսենի անվան գիշերօթիկում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել․ հիվանդները լավ են զգում

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ կորոնավիրուսով վարակված 10 երեխաներն ու 5 աշխատակիցներն իրենց լավ են զգում, հոսպիտալացված չեն, շարունակում են մնալ գիշերօթիկում։

«Դեռ կրկնակի թեստավորում չեն իրականացրել։ Ընդհանուր առմամբ, բոլորն իրենց լավ են զգում։ Անգամ մտավախությունը, որ ունեինք մի աշխատակցի հետ կապված, նրա դեպքում նույնպես որևէ վատթարացում առողջության չկա»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ այս հաստատությունում այժմ խնամվող 21 երեխաներից 10-ը և աշխատակիցներից 5-ն են վարակվել կորոնավիրուսով։ Գիշերօթիկում գրանցված է 80 երեխա, սակայն մյուսները վերադարձել են ընտանիքներ։

Նշենք, որ Նանսենի անվան գիշերօթիկը հունիսի 25-ին լուծարվել էր։ Հաստատության փոխարեն այժմ գործելու է «Երեխայի խնամքի ու աջակցության ճգնաժամային կենտրոնը»։ Երեխաների հետագա խնամքը կիրականացվի այստեղ։

Հավելենք, որ Շիրակի մարզպետարանի հրապարակած վերջին տվյալներով՝ հուլիսի 19-ի ժամը 11։30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժվում, նրանցից 64-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1․005 քաղաքացի, նրանցից 316-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 398 բնակիչ։ 47 հիվանդներ տեղափոխվել և բուժում են ստանում մայրաքաղաքում։ Կորոնավիրուսից, ընդհանուր առմամբ, մարզում արձանագրվել է մահվան 31 դեպք։

Էմմա Չոբանյան