Կառավարությունում քննարկել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի՝ շրջակա միջավայրի և տրանսպորտի ոլորտներին առնչվող միջոցառումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։

Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները շարունակել են նախորդ նիստի քննարկումները, որոնք վերաբերում էին 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված՝ տրանսպորտի ոլորտին առնչվող միջոցառումներին: Օրակարգում ընդգրկված էր նաև շրջակա միջավայրի ոլորտում նույն ժամկետում նախատեսված միջոցառումների ընթացքի մասին զեկույցը:

Զեկույցներով հանդես են եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող միջոցառումներից մասնավորապես քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման ընթացքը, ինչպես նաև դրա ընդունման արդյունքում ՇՄԱԳ ոլորտում սպասվող փոփոխությունները:

Տրանսպորտի ոլորտի միջացառումների քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել միջպետական փոխադրումների ոլորտը կանոնակարգող օրենսդրության փոփոխությունների իրականացմանը, որոնց արդյունքում ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի միջազգային օրենսդրության պահանջներին, ինչն էլ կնպաստի միջպետական փոխադրումների ընթացքում անվտանգության բարձրացմանը: