Իջևանում ձևավորված տեղեկատվական կենտրոնը այսօր ավարտեց իր աշխատանքները․ Հովհաննես Մովսիսյան

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

Իջևանում ձևավորված տեղեկատվական կենտրոնը այսօր ավարտեց իր աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի լիարժեք գործունեությունը հնարավոր դարձավ ֆանտաստիկ թիմային աշխատանքի շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ Արծրուն Հովհաննիսյանին, Շուշան Ստեփանյանին, Աննա Նաղդալյանին և նրանց աջակցող թիմերին։ Շնորհակալ եմ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի թիմին, ում կատարած մեծածավալ աշխատանքը թեև չի հանրայնացվում, սակայն հսկայական նշանակություն ունեցավ հատկապես այս օրերին ։ Շնորհակալ եմ նաև Առաջին ալիքին ուղիղ հեռարձակումները ապահովելու համար, Տավուշի մարզպետարանին՝ բազմաբնույթ աջակցության համար:

Հատուկ շնորհակալություն ընդդիմադիր դաշտում գտնվող այն գործընկերներին, ովքեր վերջին օրերին մի կողմ դրեցին ներքաղաքական հարցերը և կարևոր աջակցություն ցուցաբերեցին տեղեկատվական կենտրոնին։ Բոլորիս համագործակցությունը կարծում եմ տվեց իր արդյունքները։ Անշուշտ, եղան որոշ բացթողումներ, որոնք վերլուծելու և հասկանալու ժամանակ դեռ կունենանք»,- գրել է նա։