Քնած էինք, գմփոց եկավ, վեր կացանք ու փախանք. Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ
Քաղաքականություն
18.07.2020 | 00:52Ադրբեջանի բանակը օրերս կրակի տակ է առել հայկական սահմանամերձ բնակավայրերը՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին։ Ներքին Կարմիրաղբյուրում այսօր հարաբերական անդորր է։
Բնակիչները պատմում են, որ ռմբակոծությունը գիշերվա 4-ին է սկսվել։ Վայրկյաններ են ունեցել տունը լքելու և ապաստարանում թաքնվելու համար։
Րոպեներ անց արկը պայթել է տնից 15 մետր այն կողմ։ Բեկորների հետքերը երևում են տան պատերին, ծառերի վրա։ Վնասվել են անգամ տանը գտնվող առարկաներ։