Պարզվել է, որ 62-ամյա կինը հանկարծամահ չի եղել. հարուցվել է քրգործ՝ սպանության հատկանիշներով

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արարատ գյուղական համայնքի՝ 62-ամյա բնակչուհու սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«2020թ. հուլիսի 14-ին «Արարատ ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատ գյուղական համայնքի 62-ամյա բնակչուհին հանկարծամահ եղել:

Նախնական տվյալներով և կնոջ ազգականների հայտարարության համաձայն՝ վերջիններս, տեղեկանալով, որ նա չի պատասխանում հեռախոսազանգերին, գնացել են կնոջ տուն և նրան հայտնաբերել զուգարանում՝ մեջքի վրա պառկած վիճակում:

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, վերցվել բացատրություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն:

Դատաբժշկական փորձագետի կողմից կատարված դիահերձման արդյունքում պարզվել է, որ կինը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրա մահը վրա է հասել պարանոցի և կրծքավանդակի օրգանների սեղմման պատճառով տեղի ունեցած շնչահեղձության հետևանքով: Բացի այդ, դիակի արտաքին զննությամբ մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերել են քերծվածքներ և արյունազեղումներ:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի լրացուցիչ զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: