Հայկ Սարգսյանի պաշտպանը դատարանից պահանջեց արդարացման որոշում կայացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 16:25
«Փակ միջոցառում է, սա էլ ռեժիմային գոտի է». ՊՊԾ աշխատակիցը՝ Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:17
Կրեմլը Հաղթանակի շքերթի «կրճատված ձևաչափը» բացատրում է Ուկրաինայի հարձակումներով
29.04.2026 | 16:06
Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
29.04.2026 | 14:50
Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 14:33
Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը
29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
Բոլորը

«Խախտվել է Հայկ Սարգսյանի մի շարք իրավունքեր, այդ թվում արդար դատաքննության և անմեղության կանխավարկածի»,- այս մասին այսօր դատարանում ասաց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ խախտումների փունջ է, որը ինքը ներկայացրել է դատարանում։ Փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ միակ արդարացի որոշումը կլինի արդարացումը․ «Այստեղ ոչ միայն դատախազությունը, այլ նաև ոստիկանությունը, պետական մարմինները որոշ դեպքերում անհատ անձինք ջանք ու եռանդ չեն խնայել, որ այս գործը հարուցվի»։

Պաշտպանը հավելեց․ «Քանի որ քրեական գործի նյութերը ոչնչացված լինելու պատճառով դրանք հնարավոր չեղավ ուսումնասիրել դատաքննության պատճառով, որքան էլ դատախազությունը պնդի, թե Սիմոնյանի խոսքերը նախկինում չեն եղել գործի նյութերում, դրանց հավատալ հնարավոր չէ։ Անձը չի կարող դատապարտվել միայն մեղադրող կողմի ցանկությունների, նպատակների պատճառով։ Այս գործը ենթակա է միայն կարճման, իսկ Հայկ Սարգսյանը՝ արդարացման»։

Հիշեցնենք, որ մեղադրողը պահանջել էր Սարգսյանին 7 տարվա ազատազրկման դատապարտել։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին մեղադրվում է սպանության փորձի համար։ Հանցագործությունը տեղի է ունեցել 11 տարի առաջ:

Ըստ մեղադրանքի՝ 2007 թվականին Դավիթ Սիմոնյանը հիվանդանոց էր տեղափոխվել հրազենային վնասվածքով: Գործը, սակայն, կարճվել էր, քանի որ ոստիկանություն էր ներկայացել ոմն Արթուր Ղևոնդյան և հայտնել, թե անզգուշաբար կրակել է ընկերոջ վրա: 11 տարի անց, սակայն, Դավիթ Սիմոնյանը, որը վերջին մի քանի ընտրությունների ժամանակ հանրապետականների վստահված անձն է եղել Երևանի Կենտրոն վարչական շրջանի տեղամասերից մեկում և մշտապես խոչընդոտել է լրագրողների աշխատանքը, նոր ցուցմունքներ է տվել` նշելով, որ իրականում իրեն փորձել են սպանել, իսկ սպանության փորձը կատարել է Հայկ Սարգսյանը։

Նա, սակայն, մեղադրանքը չի ընդունում, խնամքին ունի երկու անչափահաս երեխա։

Լիլիթ Շաբոյան